Հանրագիտարան

Գեղանկարչություն

Կերպարվեստի տեսակ

Գեղանկարչությունը ներկերի օգնությամբ որևէ պինդ հարթության վրա ստեղծված գեղարվեստական երկ է։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ`   ստատիկ ու շարժուն վիճակներում։

 

Գեղանկարի ժանրերն են.
  • Ալեգորիկ
  • Անիմալիստական
  • Բեմական
  • Դեկորատիվ կիրառական
  • Կենցաղային ( բնանկար, դիմանկար, նատյուրմորտ )
  • Մանրանկարչություն
  • Մոնումենտալ
  • Պատմական
  • Սրբապատկերներ
Կատարման տեխնիկաներն են.
  • Ջրում լուծվոշ ներկերով ջրաներկ, գուաշ, տեմպերա, թաց (ֆրեսկո) և չոր (արեսկո) հիմնածեփի վրա
  • Յուղաներկ
  • Սոսնձաներկ
  • Մոմանկար
  • Արծն
  • Սիլիկատային ներկերով
  • Խեցեգործական ներկերով
  • Խճանկար
  • Վիտրաժ
Ուղղություններն են.
  • Սյուրռեալիզմ
  • Մանրանկարչություն
  • Հայ մանրանկարիչները
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: