Հանրագիտարան

Կատարվեց կլոնավորման վիրահատություն

Կլոնավորումը (անգլ. clone, cloning, որն իր հերթին ծագել է հուն. κλων - ճյուղ, զավակ) գենետիկորեն նույնանման օրգանիզմների ստացման մեթոդն է: Կենսաբանության մեջ այն իրականացվում է անսեռ կամ վեգետատիվ բազմացման միջոցով:

Ի սկզբանե կլոնավորում էին բուսական օրգանիզմները, որպեսզի ստանան միանման հատկանիշներով օժտված բույսերի շարքեր, որոնց հետագա խաչասերումների արդյունքում ստացվում էին տարբեր օգտակար հատկություններով օժտված նոր սորտեր:

 

Մանրէաբանության զարգացմանը զուգընթաց գիտնականներն սկսեցին կլոնավորել նաև մանրէները: Հետագայում հաջող փորձեր արվեցին նաև գորտերի և ի վերջո բարձրագույն կենդանիների կլոնավորմամբ, ինչպիսին էր հայտնի Դոլլի ոչխարը:
 
Ներկայումս գիտատեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս մարդու կլոնավորման փորձ կատարել, սակայն գիտնականները պետք է հաշվի առնեն նաև նմանատիպ փորձերի բարոյական կողմը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: