Հանրագիտարան

Հայաստանի նվաճումը արաբների կողմից 701թ-ին

Մինչև VII դ. վերջը Հայաստանը գործնականում պահպանեց իր փաստական անկախությունը:

701թ. Հայաստան ներխուժած արաբական ուժերը՝ խալիֆի եղբայր Մուհամադի հրամանատարությամբ, նվաճեցին այն: Արաբները Հայաստանից բացի գրավեցին Վիրքը և Աղվանքը՝ մինչև Դերբենդ, և նշված տարածքներից կազմեցին վարչական առանձին միավոր՝ Արմինիա անունով: Հայաստանի նվաճումն ուղեկցվում էր երկրի ամայացումով, բնակչության կոտորածներով, կրոնական հալածանքներով ու հարկերի ծանրացումով:

 

Աղբյուր`   www.lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: