Հանրագիտարան

Համաշխարհային թատրոն

 

Արևելքի թատրոնը
Արևելյան թատրոններում (Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի, Ինդոնեզիայի թատրոններ) դեռևս պահպանվում են դրամատիկական, տիկնիկային, երաժշտական թատրոնների հին ավանդույթները։ Թատերական գործունեության բոլոր ձևերը շարունակվում են այս երկրների մշակութային ավանդույթների մեջ, չնայած, որ արևելյան թատրոններում ձևավորվել են բազմաթիվ և բազմազան ձևեր և տեսակներ։ Ամենից առաջ դա ներկայացումների սիմվոլիզմն է։ Թատրոնը նախատեսված էր նրանց համար, ովքեր հասկանում էին միմիկայի, պլաստիկայի, ժեստերի էությունը։ Այստեղ երևան եկան ծիսակատարությունների լեզվային առեղծվածների առանձնահատկությունները։ Սա անհրաժեշտ էր դերասանին կարգավիճակ շնորհելու համար. թատերական արվեստը պատվաբեր գործ էր համարվում, իսկ թատերական ներկայացումը ծիսական բնույթ էր կրում։ Ներկայացումը համարվում էր յուրահատուկ երկխոսություն աստվածների միջև։
 
Աֆրիկայի թատրոնը
Աֆրիկական թատրոնի սկզբնակետը համարվում է կենդանիների պաշտամունքը, որը բավականին տարածված էր որսորդությամբ զբաղվող աֆրիկյան ցեղերի շրջանում։ Այն ուղեկցվում էր պարերով, երգերով, ռիթմիկ հարվածային գործիքների (թմբուկների,մարիմբաների) երաժշտությամբ։ Այս ծիսակատարությունը կատարվում էր ցեղի համար նշանակալի իրադարձության՝ հաջող որսի, բերքահավաքի կամ էլ հաշտեցման ժամանակ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: