Հանրագիտարան

Անտիկ թատրոն

Անտիկ թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։

 

Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։
Այդ ժամանակների հայտնի դրամատուրգներից էին Էսքիլոսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, որոնք համարվում են հունական ողբերգության հայրերը, Արիստոփանեսը՝ կատակերգության հայրը։ Հռոմում հայտնի էին Պլավտոսը, ով կատակերգություններ էր գրում և Սենեկան, ով մշակում էր Եվրիպիդեսի ստեղծագործությունները։
Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված», «Էլեկտրա», «Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։
Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: