Հանրագիտարան

Հանցագործություններից տուժածներին սատարելու միջազգային օր

1990թ. փետրվարի 22-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց Հանցագործություններից տուժածների խարտիան: Այդ օրվանից ի վեր փետրվարի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հանցագործություններից տուժածներին սատարելու օր:
Հանցագործությունից տուժածների սոցիալական վերականգնման հարցերն ավելի ակտիվ քննարկվել են անցյալ դարի վերջերին: 1985թ. նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան օրենք ընդունեց, ըստ որի՝ ստեղծվեցին համընդհանուր սկզբունքներ՝ հանցագործություններից տուժածներին սատարելու և պաշտպանելու համար:
 
Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում գործում են տարբեր օրենքներ, որոնք ուղղված են տուժածներին պաշտպանելուն: Կա շուրջ 200 ծրագիր, որոնց միջոցով օգնում են տուժածներին՝ նրանց տրամադրելով սոցիալական օգնություն, վնասի հատուցում:
 
Այսպիսի ծրագրերը բավականին մեծ չափով օգնում են հանցագործություններից տուժածներին սթրեսից դուրս գալու և բնականոն կյանք վերադառնալու հարցում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: