Հանրագիտարան

Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև

Համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, հռոմեական կայսրը և պարսից արքան որոշեցին այն բաժանել միմյանց միջև:

387թ. կողմերը պայմանագիր կնքեցին, որով Մեծ Հայքի թագավորության Արշակ Գ-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ Խոսրով Գ-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:

Շատ չանցած Արշակ Գ-ն մահացավ: Հռոմեացիներն անմիջապես օգտվեցին դրանից և լուծարեցին իրենց իշխանության ներքո գտնվող հայկական թագավորությունը: Ճիշտ է, այն պահպանում էր մեծ ինքնավարություն, սակայն թագավորության վերացումը սթափեցրեց անգամ հռոմեամետ նախարարներին: Պարսից արքունիքն իր հերթին դեռևս 387թ. իր ենթակայության տակ էր առել հայկական բդեշխությունների տարածքը՝ դրանք դուրս բերելով Արևելահայկական թագավորության կազմից:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: