Առողջապահություն

Բժիշկ-հիվանդ խնդրահարույց հարցերին պատաս­խանում է Առողջապահության նախարարությունը

– Ի՞նչ մի­ջոց­ներ է ձեռ­նակ­րում նա­խա­րա­րու­թյու­նը`   խնդ­րա­հա­րույց դեպ­քե­րում, ինչքա­նով է դա հա­ջող­վում­

 

Ազ­գաբ­նակ­չու­թյան հետ կապն առա­վել մատ­չե­լի դարձ­նե­լու, բարձ­րաց­ված հար­ցե­րին և բո­ղոք­նե­րին արագ ար­ձա­գան­քե­լու, առող­ջա­պա­հու­թյան ոլոր­տում մարդկանց իրա­վունք­նե­րի ապա­հով­ման և պաշտ­պա­նու­թյան նպա­տա­կով 2000թ. ստեղծ­վել է ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան «Թեժ գիծ» ծա­ռա­յու­թյու­նը, որն առ այ­սօր գոր­ծում է շուր­ջօ­րյա:


Ծա­ռա­յու­թյան մի­ջո­ցով ստաց­ված բո­լոր դի­մում-բո­ղոք­նե­րը զե­կուց­վում են ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին և ՀՀ ԱՆ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րին: Բարձ­րացված բո­լոր հար­ցե­րը ու­սում­նա­սիր­վում և քն­նարկ­վում են, իսկ խնդ­րա­հա­րույց դեպ­քերում տր­վում են հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րա­կան­ներ և լու­ծում­ներ:

«­Թեժ գիծ» ծա­ռա­յու­թյան պա­տաս­խա­նա­տու`  
Հաս­միկ Հա­րու­թյու­նյան


Օ­րենսդ­րու­թյամբ սահ­ման­ված դեպ­քե­րում ՀՀ Առող­ջա­պա­հու­թյան նախա­րա­րու­թյունն իր իրա­վա­սու­թյուն­նե­րի դեպ­քում իրա­վա­սու է հա­րու­ցել վար­չա­կան վա­րույթ ինչ­պես ան­ձի դի­մու­մի հի­ման վրա, այն­պես էլ սե­փա­կան նա­խա­ձեռ­նությամբ: Վար­չա­կան վա­րույ­թի շր­ջա­նակ­նե­րում իրա­կա­նաց­վում են հա­մա­պա­տաս­խան գոր­ծի քն­նարկ­ման հետ կապ­ված`   «Վար­չա­րա­րու­թյան հի­մունք­նե­րի և վար­չա­կան վարույ­թի մա­սին» ՀՀ օրեն­քով նա­խա­տես­ված գոր­ծա­ռույթ­նե­րը, որի ար­դյուն­քում կա­յացվում է վար­չա­կան ակտ:


–   Որ­քա­նո՞վ է պաշտ­պան­ված այ­սօր բժիշ­կը, և որ­քա­նո՞վ`   հի­վան­դը։


ՀՀ օրենսդ­րու­թյամբ նա­խա­տես­վում են հի­վան­դի պաշտ­պան­վա­ծու­թյունն ապա­հո­վող մի շարք դրույթ­ներ:­
Այս­պես`   «Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օրեն­քի 19-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն`   բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կանաց­նող­նե­րը պար­տա­վոր են`  

  • յու­րա­քան­չյուր մար­դու ցու­ցա­բե­րել ան­հե­տաձ­գե­լի, առա­ջին բժշ­կա­կան օգ­նություն`   ան­կախ այդ օգ­նու­թյան դի­մաց վար­ձատ­րու­թյու­նը երաշ­խա­վո­րող հիմքե­րի և այլ հան­գա­մանք­նե­րի առ­կա­յու­թյու­նից,­
  • ա­պա­հո­վել ցու­ցա­բեր­վող բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման քա­նա­կա­կան ու որա­կա­կան բնու­թագ­րիչ­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը սահ­ման­ված չափա­նիշ­նե­րին,­
  • յու­րա­քան­չյու­րին տե­ղյակ պա­հել նրան տրա­մադր­վե­լիք բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տվյալ տե­սա­կի, մե­թոդ­նե­րի, ծա­վալ­նե­րի, տրա­մադր­ման կար­գի և պայ­ման­նե­րի մա­սին,­
  • յու­րա­քան­չյուր մար­դու կամ բժշ­կա­կան օգ­նու­թյան հա­մար այլ վճա­րող­նե­րի պա­հան­ջով տրա­մադ­րել ան­հրա­ժեշտ տվյալ­ներ հի­վան­դին ցու­ցա­բե­րած բժշկա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման քա­նա­կա­կան ու որա­կա­կան բնու­թագ­րիչնե­րի և այդ նպա­տա­կով կա­տար­ված ծախ­սե­րի մա­սին,­
  • ա­պա­հո­վել մար­դու բժշ­կի օգ­նու­թյա­նը դի­մե­լու փաս­տի, նրա առող­ջա­կան վիճա­կի մա­սին հե­տա­զոտ­ման, ախ­տո­րոշ­ման և բուժ­ման ըն­թաց­քում պարզ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի գաղտ­նիու­թյու­նը, բա­ցի ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված դեպ­քե­րից,
  • ներ­կա­յաց­նել վի­ճա­կագ­րա­կան և այլ տե­ղե­կու­թյուն­ներ`   ՀՀ օրենսդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով,
  • հո­գա­տար և հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել հի­վանդ­նե­րի նկատ­մամբ»:­

Ընդ որում`   մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու կամ ոչ պատ­շաճ կա­տա­րե­լու հետ­ևան­քով հի­վան­դի առող­ջու­թյա­նը ծանր կամ մի­ջին ծան­րության վնաս պատ­ճա­ռե­լու դեպ­քում բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նացնո­ղը կա­րող է են­թարկ­վել քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյան`   ՀՀ քրեական օրենսգրքով սահ­ման­ված կար­գով:


Մաս­նա­վո­րա­պես`   օրենսգր­քի 130-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն.

 

  1. Բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող­նե­րի կող­մից մասնա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լը կամ ոչ պատ­շաճ կա­տա­րե­լը՝ դրանց նկատ­մամբ ան­փույթ կամ ան­բա­րե­խիղճ վե­րա­բեր­մուն­քի հետ­ևան­քով, եթե բուժ­վող հի­վան­դի առող­ջու­թյանն ան­զգու­շու­թյամբ պատ­ճառ­վել է ծանր կամ մի­ջին ծան­րու­թյան վնաս, պատժ­վում է տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի հա­րյուրա­պա­տի­կից եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ կա­լան­քով՝ առա­վե­լա­գույ­նը երեք ամիս ժամ­կե­տով:
  2. Նույն արար­քը, որն ան­զգու­շու­թյամբ առա­ջաց­րել է բուժ­վող հի­վան­դի մահ կամ մար­դու իմու­նային ան­բա­վա­րա­րու­թյան վա­րա­կի հա­րու­ցի­չով վա­րա­կում, պատժ­վում է ազա­տազրկ­մամբ՝ եր­կու­սից վեց տա­րի ժամ­կե­տով, որո­շա­կի պաշ­տոններ զբա­ղեց­նե­լու կամ որո­շա­կի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով՝ առա­վե­լա­գույ­նը երեք տա­րի ժամ­կե­տով կամ առանց դրա»:


Միաժա­մա­նակ օրենսգր­քով քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տեսվում նաև բժշ­կա­կան գաղտ­նի­քը հրա­պա­րա­կե­լու հա­մար, մաս­նա­վո­րա­պես, ՀՀ քրեական օրենսգր­քի 145-րդ կե­տի հա­մա­ձայն.

 

  1. Առանց մաս­նա­գի­տա­կան կամ ծա­ռայո­ղա­կան ան­հրա­ժեշ­տու­թյան բժշ­կական օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող ան­ձանց կող­մից ան­ձի հի­վան­դու­թյան կամ բժշ­կա­կան ստուգ­ման ար­դյունք­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հրա­պա­րա­կե­լը պատժ­վում է տու­գան­քով՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի եր­կու­հա­րյու­րա­պա­տի­կից հինգ­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ որո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու, կամ որո­շակի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով՝ եր­կու­սից հինգ տա­րի ժամ­կետով, կամ`   կա­լան­քով, մե­կից եր­կու ամիս ժամ­կե­տով:
  2. Սույն հոդ­վա­ծի առա­ջին մա­սով նա­խա­տես­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, որոնք ան­զգու­շու­թյամբ առա­ջաց­րել են ծանր հետ­ևանք­ներ, պատժ­վում են ազա­տազրկ­մամբ՝ առա­վե­լա­գույ­նը չորս տա­րի ժամ­կե­տով, որո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու կամ որոշա­կի գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու իրա­վուն­քից զր­կե­լով առա­վե­լա­գույ­նը երեք տա­րի ժամ­կե­տով կամ`   առանց դրա»:


Բա­ցի այդ`   Վար­չա­կան իրա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ օրենսգր­քի 47-րդ հոդ­վա­ծով պա­տաս­խա­նատ­վու­թյուն է նա­խա­տես­վում ապօ­րի­նա­բար բժշ­կու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար, մաս­նա­վո­րա­պես.


«Բժշ­կա­կան պատ­շաճ կր­թու­թյուն չու­նե­ցող և սահ­ման­ված կար­գով բժշ­կա­կան գոր­ծունեու­թյան չթույ­լատր­ված ան­ձի կող­մից որ­պես ար­հեստ բժշ­կու­թյամբ զբաղ­վելն առաջաց­նում է տու­գան­քի նշա­նա­կում սահ­ման­ված նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի եր­կու հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով»:


Ինչ վե­րա­բե­րում է բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նո­ղի կար­գա­վի­ճա­կին և պաշտ­պան­վա­ծու­թյա­նը, ապա «Բ­նակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օրեն­քով նա­խա­տես­վում են վեր­ջի­նիս իրա­վունք­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես. օրեն­քի 18-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն.


«Բժշ­կա­կան օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող­նե­րը ՀՀ օրենսդ­րությամբ սահ­ման­ված կար­գով իրա­վունք ու­նեն.

 

  • միավոր­վել մաս­նա­գի­տա­կան միու­թյուն­նե­րում և դրանց մի­ջո­ցով մաս­նակ­ցել առող­ջա­պա­հա­կան պե­տա­կան նպա­տա­կային և ապա­հո­վագ­րա­կան ծրագ­րե­րի մշակ­մա­նը, բժշ­կա­կան գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­մա­նը, իրենց իրա­վունք­ների պաշտ­պա­նու­թյա­նը և միու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված այլ խնդիր­նե­րի իրա­կա­նաց­մա­նը,
  • պաշտ­պա­նել իրենց մաս­նա­գի­տա­կան պա­տի­վը և ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը,­
  • ա­պա­հո­վագ­րել իրենց մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը»։


Այս­պես`   ՀՀ քրեական օրենս­գիր­քը նա­խա­տե­սում է ավե­լի խիստ քրեական պա­տաս­խա­նատ­վու­թյուն ծա­ռայո­ղա­կան գոր­ծու­նեու­թյան կամ հա­սա­րա­կա­կան պարտ­քի կա­տար­ման հետ կապ­ված ան­ձին կամ`   վեր­ջի­նիս մեր­ձա­վո­րի նկատ­մամբ հան­ցա­գոր­ծու­թյան իրա­կա­նաց­ման հա­մար, ինչն ուղղ­ված է հան­ցա­գոր­ծի հա­մար որո­շա­կիորեն զս­պիչ գոր­ծոն հան­դի­սա­նա­լուն և հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­ները մա­տու­ցե­լու հետ կապ­ված ծա­ռայո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րո­ղին, այդ թվում`   բժշ­կին պաշտ­պա­նե­լուն:


–   Բժշ­կա­կան էթի­կայի կա­նո­նա­կարգ (կո­դեքս) հաս­տատ­վա՞ծ է Հա­յաս­տա­նում, ու­նի՞ իրա­վա­կան ուժ։


ՀՀ առող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից մշակ­վել և օրենսդ­րությամբ սահ­ման­ված կար­գով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մին է ներ­կա­յաց­վել «Բժշ­կա­կան էթի­կայի օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը և բժշ­կա­կան էթի­կայի հանձ­նա­ժո­ղով­ների ձևա­վոր­ման, գոր­ծու­նեու­թյան օրի­նա­կե­լի կարգն ու գոր­ծա­ռույթ­նե­րը հաս­տա­տե­լու մա­սին» ՀՀ կա­ռա­վա­րու­թյան որոշ­ման նա­խա­գի­ծը:


Նա­խագ­ծով սահ­ման­վում են բժշ­կա­կան էթի­կայի օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը, ինչպես նաև բժշ­կա­կան էթի­կայի հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վոր­ման, գոր­ծու­նեու­թյան և գոր­ծա­ռույթ­նե­րի օրի­նա­կե­լի կար­գը: Ընդ որում`   օրի­նա­կե­լի կա­նոն­նե­րը նե­րա­ռում են ինչ­պես պա­ցիեն­տի, այն­պես էլ գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բժշ­կական օգ­նու­թյուն և սպա­սար­կում իրա­կա­նաց­նող ան­ձանց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը:

ՀՀ ԱՆ աշ­խա­տա­կազ­մի իրա­վա­բա­նա­կան
վար­չու­թյան պե­տի ժ/պ Տ.Ղու­կասյան

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: