Առողջապահություն

ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

– Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ եք կար­ծում`   ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:

 

–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր`   իր ան­ձի հան­դեպ: Հայտ­նի բան է`   առանց հո­գին բու­ժե­լու դժ­վար է մար­մի­նը բու­ժել: Ցան­կա­ցած գրա­գետ բժիշկ գի­տի դա, նաև գի­տակ­ցում է, թե ինչ­քան կար­ևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ան­հա­տա­կան վե­րա­բեր­մուն­քը`   հի­վան­դի մոտ վս­տա­հու­թյուն առա­ջաց­նե­լու հա­մար: Քա­նի որ հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը տե­ղյակ չէ բժշ­կա­կան նր­բու­թյուն­նե­րին և չի կա­րող նկա­տել բժշ­կի փոր­ձա­ռու­թյան աս­տի­ճա­նը, ուս­տի այդ մա­սին սո­վո­րա­բար գա­լիս են եզ­րա­հանգ­ման`   հաշ­վի առ­նե­լով բուժ­հաս­տա­տու­թյան հե­ղի­նա­կու­թյու­նը, ավե­լի հա­ճախ`   բժշ­կի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հա­վա­քե­լով: 


–   Այ­նու­ա­մե­նայ­նիվ, հիմ­նա­կան տպա­վո­րու­թյու­նը հի­վան­դը ստա­նում է այդ տե­ղե­կու­թյուն­նե­րի՞ց, թե՞ բժշ­կի հետ շփու­մից: Ո՞րն է, ըստ Ձեզ, առաջ­նայի­նը:­


–   Ա­ռաջ­նային նշա­նա­կու­թյուն ու­նի բժշ­կի հետ շփու­մը։ Զուտ մաս­նա­գի­տա­կան տե­սան­կյու­նից`   հի­վանդ­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը չի կա­րող եզ­րա­կա­ցու­թյուն­ներ անել բժշ­կի պրո­ֆե­սիոնա­լիզ­մի մա­սին, դրա հա­մար առն­վազն պետք է շատ լավ տե­ղե­կաց­ված լի­նել բժշ­կու­թյան այդ ոլոր­տին: Հենց այս պատ­ճա­ռով էլ ու­րիշ­նե­րից ստա­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րից առա­վել կար­ևոր­վում է բժշ­կի հետ շփու­մը`   որ­քա­նով է նա ու­շա­դիր, ինչ­պես էր հար­ցեր տա­լիս, ինչ հո­գա­տա­րու­թյուն էր ցու­ցա­բե­րում և այլն:­


–   Իսկ եթե բժշ­կի տե­սան­կյու­նից նայենք հար­ցին. ինչ­պե՞ս պետք է ըն­դու­նի բժիշ­կը պացիենտին:


–   Բ­նա­կա­նա­բար, հա­մա­պա­տաս­խան իր պրո­ֆե­սիոնա­լիզ­մին: Այ­սինքն`   կա­րո­ղա­նա հենց այդ շփու­մով վս­տա­հու­թյուն առա­ջաց­նել հի­վան­դի մոտ: Այս դեպ­քում կա­րե­լի է ասել, որ գոր­ծի կեսն ար­ված է: Եթե հի­վան­դը վս­տա­հեց բժշ­կին, ու­րեմն դա ան­պայ­ման կն­պաս­տի բուժ­ման ըն­թաց­քին, ավե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի բու­ժու­մը: Հա­կա­ռակ դեպ­քում`   ար­դյուն­քը սպաս­վա­ծից կա­րող է շատ ավե­լի ցածր լի­նել:


–   Կար­ևոր նշա­նա­կու­թյուն ու­նի՞ այն մթ­նո­լոր­տը, որում կըն­թա­նա բժիշկ-հի­վանդ շփու­մը: Ո՞ւմ ու­սե­րին է հա­մա­պա­տաս­խան մթ­նո­լորտ ապա­հո­վե­լու «ծանր բե­ռը»:­


–   Ընդ­հան­րա­պես, ցան­կա­ցած շփում են­թադ­րում է երկ­կող­մա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Բայց, կոնկ­րետ այս դեպ­քում, բժշ­կի պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փա­բա­ժինն ավե­լի մեծ է: Ին­չու՞: Որով­հետև նա ավե­լի կոմ­պե­տենտ է. պետք է այն­պես առաջ­նոր­դի զրույ­ցը, որ հի­վանդն իրեն առա­վել պաշտ­պան­ված և ապա­հով զգա: Այ­սինքն`   այս հարցն ավե­լի շատ բժշ­կից է կախ­ված, թե որ­քա­նով նա կկա­րո­ղա­նա հո­գա­տա­րու­թյուն և զգա­յու­նույ­թուն դրս­ևո­րել, որ­պես­զի հի­վանդն իր հան­դեպ լց­վի հա­վա­տով: Հի­վան­դը տագ­նա­պած է. նա մտա­հոգ է իր առող­ջա­կան վի­ճա­կով և, հետ­ևա­բար, ավե­լի խո­ցե­լի է:


–   Կար­ծում եմ, որ­պես հո­գե­բան, կօգ­նեք հաս­կա­նալ, թե ի՞նչ մե­թոդ­նե­րով, ինչ­պե՞ս պետք է գրա­վել հի­վան­դին, շա­հել նրա վս­տա­հու­թյու­նը:­


–   Ես դրան կան­վա­նեի ոչ թե մե­թոդ, այլ պար­զա­պես`   սր­տա­ցա­վու­թյուն: Եթե բժիշկն իրա­պես, զուտ մարդ­կայ­նո­րեն, շա­հագրգռ­ված չէ իր հի­վանդ­նե­րի ան­ձով և նրանց բուժ­մամբ, ապա ոչ մի մե­թոդ չի փր­կի: Իսկ եթե նա իս­կա­պես կա­րե­կից է, ու­շա­դիր և զգա­յուն, ապա առանձ­նա­կի մե­թոդ­նե­րի կի­րառ­ման կա­րիք չի լի­նի: Կան, իհար­կե, հա­տուկ տեխ­նի­կա­ներ, որոնք կոչ­ված են ինչ­-որ ձևով ազ­դե­լու, ավե­լի հե­ղի­նա­կա­վոր տպա­վո­րու­թյուն թող­նե­լու հա­մար, բայց բժիշկն այն մաս­նա­գետն է, ով պետք է շո­ղար­ձա­կի իր սե­փա­կան, ներ­սից բխող, այլ ոչ թե ան­դրա­դար­ձած լույ­սով:­


–   Ի՞նչ ասել է բժշ­կի հո­գա­տա­րու­թյուն հի­վան­դի հան­դեպ: Ի՞նչ է դա են­թադ­րում:


–   Դա են­թադ­րում է, որ նա արժ­ևո­րում է իր հի­վան­դին`   ան­կախ նրա սո­ցիալա­կան կար­գա­վի­ճա­կից, ար­ժե­հա­մա­կար­գից, կրո­նա­կան պատ­կա­նե­լիու­թյու­նից: Բո­լոր հի­վանդ­նե­րը հա­վա­սար են և հա­վա­սա­րա­չափ կար­ևոր:


–   Պացիենտին սպա­սար­կու­մը, ինչ­պես գի­տենք, սկս­վում է ոչ թե բժշ­կի սե­նյակ մտ­նե­լուց հե­տո, այլ հենց բուժ­հաս­տա­տու­թյուն մտ­նե­լիս: Ի՞ն­չը կա­րող է հի­վան­դին վա­նել տվյալ բուժ­հաս­տա­տու­թյու­նից կամ բժշ­կից:


–   Սր­տա­ցա­վու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը, անու­շադ­րու­թյու­նը, կոպ­տու­թյու­նը, ձևա­կա­նու­թյու­նը: Իսկ սրանք կա­րող են դրս­ևոր­վել ան­գամ ամե­նաչն­չին ման­րուք­նե­րում: Ներ­կա­յում տար­բեր հաս­տա­տու­թյուն­նե­րում ըն­դուն­ված է, որ հե­ռա­խո­սա­զան­գե­րի դեպ­քում 3-րդ ազ­դան­շա­նից ավե­լի ուշ չպետք է պա­տաս­խա­նել:­


–   Իսկ ի՞նչ կար­ծի­քի եք հա­յաս­տա­նյան բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րի սպա­սարկ­ման որա­կի, այ­ցե­լու­ին սպա­սար­կե­լու հմ­տու­թյուն­նե­րի մա­սին:


–   Հա­տուկ ու­սում­նա­սի­րույ­թյուն­ներ ես չեմ կա­տա­րել, չեմ կար­ծում՝ որ­ևէ մեկն ու­սում­նա­սի­րած լի­նի այս հար­ցը, բայց, հեն­վե­լով իմ ան­ձնա­կան փոր­ձա­ռու­թյան վրա, փոր­ձում եմ մտա­բե­րել մի այն­պի­սի դեպք, երբ բժիշ­կը կո­պիտ էր կամ փոքր­-ի­նչ ան­քա­ղա­քա­վա­րի, և չեմ կա­րո­ղա­նում: Ժա­մա­նա­կի հետ բո­լոր տե­սա­կի սպա­սարկ­ման ոլորտ­նե­րում մար­դիկ դառ­նում են ավե­լի պա­հանջ­կոտ, ին­չը միան­գա­մայն բնա­կան է: Չա­փա­նիշ­ներն են փոխ­վել: Այս առու­մով, նաև առող­ջա­պա­հու­թյան ոլոր­տում սպա­սարկ­ման մշա­կույ­թի մա­կար­դա­կը նկա­տե­լիորեն բարձ­րա­նում է, և դա մի­միայն ու­րա­խա­լի է:

 

Հեղինակ. Նել­լի Ղա­րի­բյա­ն

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: