Առողջապահություն

Մի քանի քայլ դեպի առողջ սիրտ

Ամերիկայի Սրտաբանական ասոցիացիան սահմանել է մի քանի «պարզ» գործոն, որոնք կարող եք օգտագործել սեփական սրտի առողջության համար:
Ինչպես հայտարարել են ասոցիացիայի աշխատակիցները, մեծահասակ մարդու սիրտ-անոթային համակարգի կատարյալ առողջական վիճակը որոշվում է հետևյալ նշաններով`  
 
1. մարմնի զանգվածի  ինդեքս
2. ֆիզիկական ակտիվություն։
 
Վերջին տվյալները ցույց են տվել, որ շաբաթական ամենաքիչը 150 րոպե չափավոր հաճախականությամբ վարժությունները կամ 75 րոպե ծանրաբեռված ֆիզիկական ակտիվությունն անհրաժեշտ են կատարյալ առողջության համար:
 
Ստորև ներկայացվում է հինգ առողջարար բաղադրամաս․
1. Օրական 4,5 բաժակից ոչ պակաս մրգեր և բանջարեղեն:
2. Օրական 200 գրամից ոչ պակաս ձկնեղեն:
3. 100 գրամից ոչ պակաս բջջանյութով հարուստ հատիկավորներ:
4. Սահմանափակել աղի օգտագործումը:
5. Շաբաթական խմել 1 լիտրից ոչ ավելի քաղցր հյութեր:
 
Ամերիկյան ասոցիացիան հույս ունի, որ այս գործոնները մինչև 2020 թվականը կարող են լավացնել մարդկանց սիրտ-անոթային համակարգի աշխատանքը 20%-ով:
 
Աղբյուրը`   Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: