Հանրագիտարան

Մարտաֆիլմ

Կինոարվեստի ժանր

 

Մարտաֆիլմում առավել ուշադրություն է դարձվում բռնությանը, կրակոցներին, ձեռնամարտերին, հետապնդմանը: Մարտաֆիլմերից մեծամասնությունն ունի հետևյալ հանրահայտ թեզիսը. «Բարիքը պետք է ձեռք բերել բռունցքներով»: Նման ժանրի ֆիլմերն բարդ սյուժե չունեն: Գլխավոր հերոսը հենց սկզբից բախվում է բացահայտ չարիքի հետ`   ահաբեկչություն, թալան, առևանգում, սպանություն, կոռուպցիա, անարդարություն (գլխավոր հերոսի տեսանկյունից): Իրավիճակից ելք չգտնելով գլխավոր հերոսը որորշում է մարտնչել: Արդյունքում վերացման են արժանանում ֆիլմի մի քանի կամ մի քանի տասնյակ բացասական հերոսներ: Շատ դեպքերում մարտաֆիլմներն ունենում են «ուրախ վերջաբան»: Մարտաֆիլմերի մեծամասնությունը խորհուրդ չի տրվում դիտել 16 տարեկանից փոքր անձանց:
Որոշ մարտաֆիլմներ դասակարգվում են նաև որպես «էքշն» (անգլ.՝ action movie, բառացի գործողության ֆիլմ) ֆիլմեր: Էքշն ֆիլմերը որպես կանոն ունենում են շատ մեծ բյուջե և լի են կասկադյորական հնարքներով և հատուկ էֆեկտներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: