Հանրագիտարան

Կինոարվեստ

Կինոարվեստն արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծվում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպարավորման հատուկ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների կինոնկարահանմամբ:

Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որոնցից հիմնականը պատկերի վավերական-լուսանկարչական բնույթն է ու մոնտաժը: Կինոերկի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, ուր միավորվում են սցենարի հեղինակ-կինոդրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի և մյուսների աշխատանքը:

Կինոարվեստի պատմությունը պայմանականորեն բաժանվում է 4 շրջանի`   

  1. Լ. և Օ. Լյումիեր եղբայրների կինոգյուտից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջը (1895-1918) 
  2. 1920-ական թթ.,երբ ձևավորվում է համր կինոն`   որպես արվեստ: 
  3. 1930-40ական թթ. երբ հնչող խոսքը կինոարվեստը մոտեցնում է թատրոնին և գրականությանը:
  4. Կինոարվեստի արդի շրջան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: