Հանրագիտարան

Սմբատ Լպուտյան

Սմբատ Լպուտյանը ծնվել է 1958թ. փետրվարի 14-ին Երևանում: 1982թ. ավարտել է Երևանի ՖԿՊՀ ինստիտուտը շախմատի մարզիչ մասնագիտությամբ: 1983թ. դարձել է միջազգային կարգի գրոսմայստեր:

1986, 1988, 1994, 1995թթ. դարձել է Եվրոպայի շախմատի ակումբային գավաթի չեմպիոն: 2006 թվականի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է  Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: 

 

Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: 2009թ. Լպուտյանը դարձել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ:

 
Պարգևներ
1996թ.՝ ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալ,
2006թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ,
2008թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալ»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: