Հանրագիտարան

Անցկացվեց 54-րդ «Գրեմմի»-ն

2012-ի փետրվարի 13-ին Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի 54»-րդ մրցանակաբաշխությունը: Արարողությանը շոուբիզնեսի աստղեր Ռիհաննան, Ադելը, Քեթի Փերին, Սթիվի Ուանդերը և այլք ներկայացել էին «մուգ գույներով». նրանց տխուր հանդերձանքի պատճառը հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անժամանակ մահն էր:

«Գրեմմի 54-րդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր երգչուհուն, որի բացման արարողության ժամանակ հայտարարեց միջոցառումը վարող Քուլ Ջեյնը՝ ասելով. «Մեր ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. մենք կորցրինք Ուիթնի Հյուսթոնին»:

 

Մրցանակաբաշխության սկիզբն ազդարարվեց Հյուսթոնի "I Will Always Love You" երգի տեսահոլովակով: Միջոցառման ընթացքում երաժիշտները բեմ էին բարձրանում, իրենց հարգանքի տուրքը մատուցում «Գրեմմի» վեցակի մրցանակակիր Հյուսթոնին: Բոնի Րեյտին և Ալիշա Քիսին, Ջենիֆեր Հադսոնը, Չակի Խանը ու շատ այլ կատարողներ իրենց ստեղծագործությունները նվիրեցին երգչուհուն:
 
Երգչուհի Ադելը, ով ծանր վիրահատությունից հետո առաջին անգամ էր բեմ բարձրանում, «Գրեմմի 54-րդ» մրցանակաբաշխությունից իր հետ միանգամից 6 մրցանակ տարավ: Լավագույն նոր արտիստ նոմինացիան շնորհվեց Բոն Իվերին, լավագույն փոփ դուետը՝ Թոնի Բենետին և Էմմի Ուայնհաուսին՝ "Body and Soul"-ի համար:
 
Լավագույն սաունդթրեքը տրվեց "Արքան խոսում է"-ին, իսկ լավագույն երգը, որ գրվել է ֆիլմի համար "I See The Light"-ն էր: Պատմական լավագույն ալբոմը համարվեց Պոլ Մաքքարտնիի "Band On The Run"-ը, լավագույն կարճ երաժշտական հոլովակը՝ Ադելի "Rolling in the Deep"-ը:
 
«Գրեմմի 54-րդ»-ի լավագույն Մյուզիքլը "The Book of Mormon"-ն է, լավագույն ռեփ կատարումը՝ Կանյե Ուեսթի և Ջեյ Զիյի "Otis"-ը, լավագույն կոմեդիկ ալբոմը Լուիս Ս.Կ.-ի "Hilarious"-ն է, լավագույն "R&B" ալբոմը՝ Քրիս Բրաունի "F.A.M.E."-ն, լավագույն ռեփ երգը "All Of The Lights"-ն էր Կանյի Ուեսթ, Ռիհաննա, Քիդ Քադի, Ֆերգի կատարմամբ: 
 
Աղբյուրը`   Aravot.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: