Առողջապահություն

Համակարգիչն ու ձեր առողջությունը

Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունն ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ`   հանքափորները սովորաբար տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում: Իսկ թե որ «ախտանիշներն» են անհարմարություն պատճառում այն աշխատողներին, որոնք օրվա զգալի մասը կամ ամբողջ օրն անցկացնում են համակարգչի առջև, կներկայացվի ստորև:

Ցավեր պարանոցի, մեջքի, դաստակների հատվածում

Երբ մենք երկար ժամանակ համակարգչի առջև նստում ենք նույն դիրքով, մեջքի մկաններում լարվածություն է առաջանում, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչի արդյունքում հնարավոր է առաջանա բորբոքում: Խոսքն օստեոխոնդրոզի մասին չէ, խոսքը մկանային յուրահատուկ «շրջափակման» մասին է:
 
Ինչու շրջափակում, որովհետև մեջքի մկանները ճնշում են նյարդերը, որոնք դուրս են գալիս ողնուղեղից`   առաջացնելով ցավ և զգայունակության խախտում: Եթե ճնշման են ենթարկվել պարանոցի հատվածի նյարդերը, տհաճ լարվածություն կզգաք մեջքի հատվածում, ըստ ձեր նստած դիրքի`   հնարավոր է ցավեր զգաք նաև ոտքերի հատվածում:
 
Իսկ ինչպես օգնել ձեզ և ձեր աշխատակիցներին
 
Նախ պետք է աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծել: Աթոռի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ: Ցանկալի է նստել պտտվող աթոռի վրա, որը հենակներ ունի բազուկների համար: Ստեղնաշարը պետք է հարամարեցնել այնպես, որ Ձեր դաստակները կախված չլինեն: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ մկնիկ:
 
Մաշկային ալերգիա, մազաթափություն, թթվածնային քաղց
 
Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրասարքավորում, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է: Էլեկտրամագնիսական դաշտը նպաստում է ձեռքերի, դեմքի և պարանոցի ալերգիկ երևույթների, մազերի չորությանը:
 
Կանանց խորհուրդ է տրվում միշտ ունենալ դեմքի փափկությանը նպաստող կոսմետիկ միջոցներ: Սենյակում, որտեղ համակարգիչներ են աշխատում, պետք է լինի լավ օդափոխման համակարգ: Մոնիտորների հեռավորությունն իրարից պետք է լինի 9-10 մք:
 
Ցանկալի չէ, երբ աշխատողը գործ է ունենում միաժամանակ երկու մոնիտորի կամ հեռուստաէկրանի հետ: Չեն խանգարի նաև օդը թարմացնելու միջոցները:
 
Աչքերի ծակոց և ցավ, արցունքներ, կոպերի և բիբերի կարմրություն, ցավ ճակատի հատվածում, հոգնածություն
 
Այս բոլորը «դիսփլեյական» հիվանդության ախտանիշներն են, որոնք կարող են ի հայտ գալ, եթե երկար և առանց ընդմիջումների հետևում եք էկրանին: Աստենոպիայի (տեսողական հոգնածություն) առաջին նշաններն զգացվում են համակարգչի առջև առանց ընդմիջման 45 րոպե աշխատանքից հետո:
 
Տեսողական գործառույթները կտրուկ թուլանում են երկու ժամ հետո: Իսկ չորս ժամ աշխատանքի արդյունքում հնարավոր է առաջանա տեսողական հյուծվածություն: Շատ կարևոր է մոնիտորի և Ձեր աչքերի միջև ճիշտ տարածության պահպանումը, այն է`   70 սմ:
 
Մոնիտորը պետք է դրված լինի այնպես, որ վրան վառ լուսամփոփի կամ արևի լույս չընկնի: Եթե համակարգիչն օգտագործվում է դիզայնի համար, ապա մոնիտորը չպետք է լինի 17 դյույմից փոքր, իսկ ընտրված հաճախականությունը չպետք է լինի 85 հերցից պակաս:
 
Որքան ցածր է ընտրված մոնիտորի հաճախականությունը, այնքան պարզ է պատկերը, և քիչ են հոգնում աչքերը: Պետք է աշխատել, որ մեծ հակադրություն չլինի էկրանի և տվյալ սենյակի գույների միջև: Ոչ մի դեպքում չի կարելի համակարգչով աշխատել մութ կամ կիսամութ սենյակում:
 
Սենյակի իրիկնային լուսավորությունը ցանկալի է լինի երկնագույն երանգի: Ցերեկային ժամերին ևս ցանկալի է դիսփլեյի շուրջն ստեղծել երկնագույն ֆոն պատերը ներկելու միջոցով:
 
Ամեն 40-45 րոպեն մեկ պետք է կատարել կարճատև մարմնամարզական դադար՝ աչքերի պտտում ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, թեթև մարմնամարզական վարժություններ ամբողջ մարմնի համար, թեկուզ այդ ամենը տևի մի քանի ակնթարթ:
 
Ներվային պահվածք, ճնշման բարձրացում, հիշողության և քնի խախտումներ
 
Այս ամենը սթրեսի արդյունք է, որն առկա է ցանկացած աշխատանքում: Սակայն սթրեսի աստիճանն ուղղակիորեն առնչվում է ձեր համակարգչին:
 
Համակարգիչը, որը «կախվում է», կորցնում է կարևոր տեղեկություններ կամ դանդաղեցնում է Ձեր աշխատանքը, չի նպաստում հոգեկան հանգստությանը: Այնպես որ արագագործ համակարգչի ընտրությունը լիովին արդարացված կլինի:
 
Սկզբնաղբյուրը`   erkusov.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: