Հանրագիտարան

1992թ. Հայաստանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը

Դեսպանության նոր համալիրը գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ: Այն կառուցված է 9 հեկտար կամ 22 ամերիկյան ակր հողատարածքի վրա և, զբաղեցրած հողատարածքով, վերջին տարիներին կառուցված ամերիկյան ամենամեծ դեսպանատներից մեկն է:

Տեղանքի ընտրությունը կատարվել է Հայաստանի կառավարության հետ բաց և լուրջ քննարկումների շնորհիվ: Դիտարկվել են տասնյակ տեղանքներ`  ընտրելու այն տեղը, որը լավագույնս համապատասխանում է ԱՄՆ և ՀՀ կառավարությունների պահանջներին:

 

Դեսպանության նոր համալիրի կառուցման աշխատանքների համար հատկացվել է 80 միլիոն ԱՄՆ դոլար: Դեսպանության նոր համալիրի տարածքում է գտվնում դեսպանատան գլխամասային հինգհարկանի շենքը`   13470 քառակուսի մետր մակերեսով, երկհարկանի երկրորդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը, Սպասարկման ծառայությունների բաժինը`   կից պահեստային տարածքով, ինչպես նաև մուտքի վերահսկման հիմնական ու ծառայողական կետերը:
 
Չնայած դեսպանության համալիրն իր զբաղեցրած հողատարածքով ամենամեծերից մեկն է, սակայն գրասենյակային տարածքով ու աշխատողների թվով այն ամենևին էլ ամենամեծ դիվանագիտական կառույցներից չէ:
 
Շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվեց 2001թ. ՋեյԷյ Ջոնս Քընսթրաքշեն ընկերության հետ, իսկ վերջինիս ենթակապալառուն Հայաստանում ՄԼԼ Ինդըսթրիզ կազմակերպությունն էր: Նախագծային աշխատանքների կառավարումն իրականացվում էր ԱՄՆ պետքարտուղարության Արտերկրի շինարարական ծրագրերի գրասենյակի նախաձեռնությամբ:
 
Շինարարական աշխատանքներին մասնակից աշխատուժը բաղկացած էր 825 հոգուց, որից 75-ն ամերիկացի էին, 5-ը ֆիլիպին, 135-ը թուրք և 632-ը հայ: ԱՄՆ կառավարությունը դեսպանության համալիրի համար Հայաստանից հողատարածքը գնեց գերակա շուկայական գներով`   վճարելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար:
 
Վաճառքի պայմանագրով նախատեսվում էին մի շարք դրույթներ, որոնք ապահովում էին թե՛ հայկական, թե՛ ամերիկյան կողմի իրավունքների պաշտպանությունը: Դեսպանության համալիրը չի արգելափակում քաղաքացիների մուտքը Երևանյան լիճ, որը շարունակում է պատկանել Հայաստանի Հանրապետությանը:
 
Նոր դեսպանատան կառուցումը պայմանավորված էր վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնմամբ: Դեսպանության նոր համալիրը հաճելի, ապահով և անվտանգ միջավայր է ապահովում հայ և ամերիկացի աշխատակիցների և այցելուների համար:
 
Դեսպանության նոր համալիրի կառուցումը նաև զգալի ներդրում է Հայաստանի շինարարական արդյունաբերության ոլորտում իրականացված մասնագիտական ուսուցման ու հմտությունների զարգացման տեսանկյունից:
 
Դեսպանության նոր համալիրն համապատասխանում է պայթյունադիմացկունության ու սեյսմակայունության ամենաբարձր ճարտարապետական և կոնստրուկցիոն ստանդարտներին: Տեղի շինարարական նորմերին ու կանոններին շենքի համապատասխանության մասին իրենց եզրակացությունն են տվել բազմաթիվ շինվերահսկողության մարմիններ Հայաստանից և ԱՄՆ-ից:
 
Աղբյուրը՝ armenian.armenia.usembassy.gov
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: