Հանրագիտարան

Կայացավ 4-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

1936թ. փետրվարի 6-ին Գարմիշ-Պարտենկիրխենում (Գերմանիա) տեղի ունեցավ 6-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Գերմանիային՝ որպես 1-ին համաշխարհային պատերազմը սանձազերծող երկիր, 1-ին ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չտվեցին: Սակայն ՄՕԿ-ի որոշումից հետո Գերմանիան ևս սկսեց մասնակցել տարբեր սպորտային միջոցառումների:

«Ձմեռային Օլիմպիական խաղեր»-ը խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անց է կացվում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ չորս տարին մեկ անգամ:

Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվել են1924 թվականին որպես Ամառային խաղերի կցորդ: 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ:

 

Պատմություն
 
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկներն կիրառվեցին 1908 թվականին`   Երրորդ օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները:
 
1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»: 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ`   «Հյուսիսային խաղեր»:
 
Մրցակցությունից խուսափելով՝ շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ՝ նվիրված VIII օլիմպիական խաղերին»: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին ձմեռային օլիմպիական խաղեր:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: