Հանրագիտարան

Հիփ-հոփ

Հիմնադրվել է 1969 թ-ին
Հիմնադրման վայր`   Նյու Յորք

 

Հիփ-հոփը ծնունդ է առել 1969 թ. Նյու Յորքի «սև» թաղամասերից մեկում՝ Հարավային Բրոնքսում:
Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ «Dj», «MC» (Master of ceremonies՝ տոնախմբության վարպետ), բրեյք դանս, գրաֆիտի։
Ի ուրախություն այժմյան երիտասարդության՝ այս սուբմշակույթի ճյուղերը օրեցօր զարգանում են, և ժամանակ առ ժամանակ նոր ուղղություններ են ծնվում: Այդ ուղղություններից է՝ “bit boxsing”-ը։
Մինչև այս ամենին հասնելը անհրաժեշտ է վերադառնալ անցյալ, որպեսզի հնարավոր լինի ավելի ամբողջական պատկերացում կազմել այս փողոցային մշակույթի մասին:
Hip-Hop-ը անցել է բավականին դժվար և քարքարոտ ճանապարհ ու միայն դրանից հետո է նա դարձել այն՝ ինչ հիմա կա: Ի սկզբանե “Hip-Hop” անունը գոյություն չի էլ ունեցել: Այս անունը ծնվեց միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի անց: Այն հորինեց Դիջեյ Աֆրիկան`   նույն ինքը Աֆրիկ Բամբաստան (Dj. Afrika): Իսկ մինչ այդ, մեկ այլ Dj`   Քուլ հերքը 1969թ. այս նորաստեղծ ոճը անվանեց “B-boys”, որն էլ վերցված էր “Break boys” տերմինից: Hip-Hop մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972թ.: Նրա միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև: Եվ այդ բարդ գործի առյուծի բաժինը, առավելապես իր ուսերին վերցրեց Hip-Hop-ի գլխավոր ճյուղերից մեկը`   ռեպ երաժշտությունը:
Hip-Hop-ը ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների ու փորձությունների է ենթարկվել, ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական, և դա լիովին տրամաբանկան է, քանի որ մարդկությունը զարգանում է, իսկ այս մշակույթը զարգանում է մարդկությանը զուգահեռ: Ըստ երևույթին, մութ և վտանգավոր առանձնաթաղերում ծնված այս փողոցային մշակույթը դեռ չի սպառել ինքն իրեն և դեռ ասելիք ունի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: