Հանրագիտարան

Գրամոֆոն

Գրամոֆոնը (հուն. γράμμα - ձայնագրություն, φωνή - ձայն) սարք է, որը ձայնասկավառակից մեխանիկորեն վերարտադրում է ձայնը:

Գրամոֆոնը Թոմաս Էդիսոնի 1877 թվականին հնարած ֆոնոգրաֆի կատարելագործված տեսակն է, որը նույն թվականին պատենտավորել է Էմիլ Բերլիները։ Իր ստեղծման սկզբնական շրջանում գրամոֆոնը ֆոնոգրաֆի նման նաև ձայնագրող սարք էր։

 

Ի տարբերություն ֆոնոգրաֆի՝ այստեղ ձայնագրման և վերարտադրության համար գլանի փոխարեն օգտագործվում է կաուչուկե կամ էբոնիտե սկավառակ։ Հետագա տարիներին գրամոֆոնի կատարելագործման շնորհիվ հնարավոր եղավ ձայնարկման բարձր որակ ստանալ։

 

Գրամոֆոնը կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից։ Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի ճառագայթած ձայնային տատանումներն ուժեղացվում են ձայնափողի միջոցով։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: