Հանրագիտարան

Տեղի ունեցավ առաջին Ձմեռային oլիմպիական խաղերի փակման արարողությունը

«Ձմեռային oլիմպիական խաղեր»-ը խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ չորս տարին մեկ անգամ:

Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվել են 1924 թվականին որպես Ամառային օլիմպիական խաղերի կցորդ:

 

1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային օլիմպիական խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառային օլիմպիական խաղերից 2 տարի տարբերությամբ:

 

Պատմություն

 

1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

 

Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկները կիրառվեցին 1908 թվականին`   երրորդ օլիմպիական խաղերի ժամանակ (Սենտ-Լուիս, ԱՄՆ), երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները:

 

1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»:

 

1912 թվականի V օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ`   «Հյուսիսային Խաղեր»:

 

Մրցակցությունից խուսափելով՝ շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին Ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ՝ նվիրված VIII օլիմպիական խաղերին»:

 

Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին ձմեռային օլիմպիական խաղեր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: