Հանրագիտարան

Կերպարվեստ (Վանի թագավորություն)

Հմուտ վարպետների ձեռքերով պալատների և տաճարների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով, որոնց մեջ հանդիպում էին ոչ միայն աստվածների, այլև կենդանիների պատկերներ։

Սովորաբար նկարները եզերվում էին գեղեցիկ զարդանախշերով։ Հանդիպում են բարձրաքանդակներ, ինչպիսին էր Թեյշեբա աստծու քանդակը։ Պահպանվել են մետաղից, քարից ու եղջյուրից պատրաստված աստվածների, կենդանիների ու մարդկանց բազմաթիվ մանր արձաններ։ Վանյան թագավորների կամ զորապետերի բրոնզե սաղավարտները, վահանները և կապարճները (նետաման) զարդարվում էին հոյակապ բարձրաքանդակ պատկերներով։ Պատկերների մեջ հանդիպում էին մարտակառքեր ու հեծյալներ, առյուծներ ու ցուլեր, քրմեր ու թևավոր ինչ-ինչ էակներ։

Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: