Հանրագիտարան

Կրոնը Հին Արևելքում

Կրոնական հավատալիքների ձևավորման շրջանում տոհմն ուներ իր հովանավոր աստվածությունը կամ ոգին: Մարդիկ նրա միջոցով էին հաղորդակցվում գերբնական ուժերի հետ:

Աստվածների պաշտամունքը

Ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից և տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միաորվեցին և առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որևէ բնագավառի հովանավորի դերով: Միաստվածությունը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արևի, և այսպես շարունակ: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն վիճակն էր խեթերի և այլ ժողովուրդների մոտ:
 
Դիցարան
 
Ինչպես պետությունն ուներ իր գլխավորը՝ արքան, այդպես էլ աստվածների մեջ պետք է լիներ գլխավոր: Այսպես՝ պետականության հետ միասին ի հայտ եկավ դիցարանը: Դիցարանը ստեղծվում էր պետության առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությու նը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաև գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արևի աստվածը), որին երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի աստված Ամոնը: Ք.ա. XIV դարում փարավոն Էխնաթոնը գերագույն աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին: Դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից: 
 
Աշխարհաստեղծման առասպելը 
 
Արևելքի ժողովուրդներն ունեին բնության, մար կանց, կենդանական և բուսական աշխարհների ծագման մասին առասպելներ: 
Եգիպտոս. «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետև ջրի մեջ Պտահ աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»: 
Շումեր. «Երկիրը ստեղծեց Էլլիլ աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդկանց՝ իր իսկ նմանությամբ»: 
Հնդկաստան. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արև, ո՛չ լու սին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, և այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր: Իսկ դրանց միջև Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ և ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»:
Բաբելոն. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց եր կինքը, մյուսից՝ երկիրը»:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: