Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի ընդերքը։ Օգտակար հանածոները

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ ընդերք։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաևերկաթահանքերը:

Ոսկի արդյունահանվել է Սպերում, Հայկական Տավրոսում և այլուր, արծաթ՝ Ծոփքում, պղինձ՝ Գուգարքում, Աղձնիքում, Սյունիքում (Կապան) և այլուր, կապար՝ Վանա լճից հարավ ընկած շրջաններում։ Երկաթի հարուստ հանքավայրեր կան Աղձնիքում և այլուր։ Դեռ հնուց ի վեր հռչակված էին Կողբի, Նախճավանի (Նախիջևանի) և Կաղզվանի աղահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով: Հնում նշանավոր էին Էլեգիայի (Եղեգի),Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները և այլն։ Մեր հանրապետության տարածքում մեծ հռչակ ունեն Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները, որտեղ գործում են առողջարաններ։ Գործնականում անսպառ են Հայկական լեռնաշխարհի ոչ մետաղական հանքավայրերը։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Համաձայն «Աշխարհացոյց»-ի՝ Տուրուբերանում հանդիպել է սև և սպիտակ նավթ: Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: