Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի կլիման

Հայկական լեռնաշխարհի կլիման գերազանցապես ցամաքային է, որը պայմանավորված է եզրային բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնք արգելակում են օդային զանգվածների մուտքը տարածաշրջան։

Այդ իսկ պատճառով մեր հայրենիքի կլիման աչքի է ընկնում շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Սառը օդի զանգվածների ներխուժումը լեռնաշխարհ նրա տարածքի մեծ մասում հաճախ առաջ է բերում ձյան առատ տեղումներ։ Եզրային լեռնաշղթաները ձյունածածկույթը պահպանում են տարվա ցուրտ ժամանակի ողջ ընթացքում, իսկ Մասիս լեռը ծածկված է հավերժական ձյան շերտով։ Ցածրադիր վայրերում տեղումները սակավ են, ուստի երկրագործությունը հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման։ Բնակչությունը դեռ հին ժամանակներից արհեստական ոռոգման նպատակով անցկացրել է ջրանցքներ ու առուներ: Հայկական լեռնաշխարհում հանդիպում են մերձարևադարձայինից մինչև ալպիական կլիմայական բոլոր գոտիները։

Աղբյուր`   www.lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: