Հանրագիտարան

Հին Փոքր Ասիան և արևելյան միջերկրական երկրները

Փոքր Ասիայում ապրող խեթերը Ք.ա. III հազարամյակի վերջին ստեղծեցին մի շարք փոքր պետություններ:

Խեթական տերությունը

Սրանք աշխույժ առևտրական կապեր ունեին Միջագետքի հետ: Ք.ա. XVII դարում խեթական պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով: Մայրաքաղաք հռչակվեց Խաթթուսասը: Նրան հաջորդած արքան նվաճեց ամբողջ Փոքր Ասիա թերակղզին: Այսպես ստեղծվեց Խեթական թագավորությունը: Ք.ա. XIV–XIII դարերում Խեթական տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Խեթերը նվաճեցին Միտաննին, այնուհետև հասան մինչև Եգիպտոսի սահմանները: Նրանք կա րո ղա ցան իրենց տի րա պետությունը հաստատել նաև Փոքր Ասիայիարևմուտքում: Եգիպտոսի փարավոն Ռամզես II–ի հետ կնքած բարեկամության պայմանագիրը կարևոր նշանակություն ունեցավ Խեթական տերության համար: Տերության արևմուտքում շուրջ կես դար շարունակվում էին պատերազմները`   ընդդեմ Էգեյան ծովի արևմտյան ափի երկրների: Ի վերջո խեթերը կարողացան նվաճել դրանք:
 
Միտաննի
 
Խուռիներն Առաջավոր Ասիայի զարգացած մշակույթ ունեցող ժողովուրդներից էին: Նրանք տարածված էին Մի ջագետքում, Փոքր Ասիայում, Ասորիքում և Հայկական լեռնաշխարհի մի մասում: Ք.ա. XVI դա րում Ասորիքի և Միջագետքի հյուսիսում կազմավորվեց խուռիական Միտաննի պետությունը: Միտաննին հաջողությամբ պայքարում էր եգիպտացիների և խեթերի դեմ և շուտով իրեն ենթարկեց ողջ Ասորիքը: Իսկ հարևան Ասորեստանը դարձավ նրա հարկատուն: Միտաննիի առաջ խաղացումը կանգ առավ եգիպտական փարավոն Թութմոս III–ի արշավանքների հետևանքով: Ավելի ուշ երկու երկրների միջև հաստատվեցին բարի դրացիական հարաբերություններ:
 
Փյունիկյան պետությունները
 
Փյունիկյան քաղաքները սփռված էին Միջերկրական ծովի արևելյան ծովափին: Դրանք մեծ էին ու գեղեցիկ: Փյունիկյան քաղաքներից իրենց հզորությամբ աչքի էին ընկ նում Բիբլոսը, Սիդոնը և Տյուրոսը: Վերջինս ծովափից ոչ հեռու ընկած մի կղզու վրա էր և անմատչելի էր հակառակորդների համար: Ք.ա. IX  դարի վերջին փյունիկեցիները Աֆրիկայի հյուսիսում հիմնեցին նշանավոր Կարթագեն քաղաքը: Այն շուտով վերածվեց հզոր պետության: Փյունիկեցիներն աշխարհում առաջինը ստեղծեցին հնչյունագիրը (այբբենական գիր): Այդ գիրը նրանցից փոխ առան հույները և մյուս ժողովուրդները: Հին Հունաստանի առաջին մաթեմատիկոս և փիլիսոփա Թալես Միլեթացին ծագումով փյունիկեցի էր:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: