Հանրագիտարան

Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից

Էստոնիա (էստոներեն՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն է Հյուսիսային Եվրոպայի Բալթյան շրջանում։ Էստոնիան ժողովրդավարական պառլամենտական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։

Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկն է։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։

 

Համաշխարհային բանկի չափանիշներով ունի «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։

 

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ է։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և դեմոկրատիայի ցուցանիշներով։

 

Դեռևս 1929թ. Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից: Հայերի թիվն այս երկրում շուրջ 2 հզ. է (2003թ․)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992թ.-ին։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: