Հանրագիտարան

Լոնդոնում բացվեց ԵՄ-ի ամենաբարձր երկնաքերը

2012թ. փետրվարի 1-ին հանդիսավոր արարողությամբ բացվել է Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ամենաբարձր երկնաքերը: Shard անվանմամբ երկնաքերի բարձրությունը կազմում է 310 մետր, այն գտնվում է Թեմզա գետի հարավային ափին:

87 հարկանի երկնաքերն ունի նեղ բրգաձև տեսք, պլանավորված է այնպես, որ դրանում գտնվելու են գրասենյակներ, բնակարաններ, ինչպես նաև հյուրանոց:

 

Վերնահարկերում գործելու են դիտման հրապարակներ և պատկերասրահներ: Զբոսաշրջիկներն այդ երկնաքեր այցելելու համար ստիպված կլինեն վճարել 25 ֆունտ սթերլինգ:

 

Լոնդոնյան երկնաքերը մինչ վերջերս իր բարձրությամբ համարվում էր Եվոպայի ամենաբարձր շենքը, սակայն այն զիջեց Մոսկվայի գործարար շրջանում կառուցված «Մերկուրի Սիթի Թաուերին», որի բարձրությունը կազմում է 339 մետր:
 
Աղբյուրը`   168.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: