Հանրագիտարան

Բասֆլեյտա

Բասֆլեյտա (անգլ.՝ bass flute, ֆր.՝ fl^te basse, գերմ. Bassflöte), ֆլեյտաների ընտանիքի փողային երաժշտական գործիք:

Բասֆլեյտան իր կառուցվածքով ավելի մեծ է և հնչողությամբ ավելի ցածր: Սովորական ֆլեյտայից այն մեկ օկտավա ավելի ցածր է:

 

Բասֆլեյտան սովորական ֆլեյտայից և ալտֆլեյտայից ավելի հաստ է և ավելի երկար: Նրա երկարությունը 146 սանտիմետր է: Այն սովորաբար ունի կեռ խողովակ:
 
Բասֆլեյտան նվագախմբում շատ քիչ է օգտագործվում և նրա հիմնական օգտագործումը ֆլեյտաների նվագախմբում է: 
 
Քսաներորդ դարի կոմպոզիտորներից Գուստավ Հոլսթն է, որ այն օգտագործել է նվագախմբում իր «Մոլորակներ» ստեղծագործության մեջ:
 
Բասֆլեյտան օգտագործվում է նաև Մեծ Բրիտանիայի ազգային երաժշտության մեջ (հաճախ փոխարինում է ալտֆլեյտային):
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: