Հանրագիտարան

Ալտֆլեյտա

Ալտֆլեյտա (իտալերեն՝ flauto contralto; ֆր.՝ flûte alto; գերմ. Altflöte) ֆլեյտաների ընտանիքին պատկանող փողային երաժշտական գործիք է:

Ալտֆլեյտան ավելի երկար է սովորական ֆլեյտայից և ավելի հաստ: Գոյություն ունեն նաև որոշ ալտֆլեյտաներ, որոնք ունեն ոլորապտույտ խողովակ:

 

Օգտագործումը
Ալտֆլեյտան սովորական ֆլեյտայից կվինտայով ավելի ցածր է: Ալտֆելյտայի հնչողությունը ավելի հարուստ և տաք է: Դո-ի ֆլեյտայի հետ համեմատած ալտֆլեյտան կարող է չորս նոտա ավելի ցածր նվագել: Ալտֆլեյտան օգտագործվում է նաև անգլիական երաժշտության մեջ: Այն շատ ավելի քիչ օգտագործում ունի քան սովորական կլասիկ ֆլեյտան:
 
Գործիքի շատ տարբերվող տեմբրը հիանալի կերպով օգտագործել են Մորիս Ռավելը՝ "Դափնիս և Քլոե" բալետում, Իգոր Ստրավինսկին՝ "Սրբազան Գարուն" ստեղծագործության մեջ, Գուստավ Հոլսթը "Մոլորակներ"-ում: Մեր օրերում այն օգտագործել է նաև Ջոն Վիլլիամսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: