Հանրագիտարան

Սինգլ

Սինգլ (անգլ.՝ Single, Single Play record-ից), ի սկզբանե եղել է վինիլային ձայներիզ, որի մեկ կողմում տեղավորվում էր մեկ երգ:

«Սինգլ» տերմինը առաջացել է 1950-ական թվականներին, որպեսզի երկարատև սկավառակները տարբերվեն 1-2 երգանոց ձայներիզներից: Ներկայում սինգլները թողարկվում են CD և DVD սկավառակներով:

 

Տեսակները
Սինգլների ամենատարածված և ավանդական ֆորմատն է համարվում 7" (18 սմ) վինիլային սկավառակները`   վայրկյանում 45 պտույտ արագությամբ: Տվյալ ֆորմատը ստեղծվել է ԱՄՆ-ում 1949 թ. մարտին «Radio Corporation of America» ընկերության կողմից:
1980-ական թվականների կեսերին սկսեցին թողարկվել CD-սկավառակներ: Այս սինգլները երբեմն ունենում են մինչ 60 րոպե հնչողություն: Նաև թույլ են տալիս սկավառակում տեղադրել տեսահոլովակներ: Տեսահոլովակների հետ առաջին սինգլը թողարկվել են 1988 թվականին:
2000 թ. Մեծ Բրիտանիայում հրապարակվեց կանոն, ըստ որի սինգլ համարվելու համար սկավառակում պետք է լինի առավելագույնս 3 կատարում`   20 րոպեից ոչ ավել տևողությամբ: Դրանից երկարատև սինգլները անվանում են մաքսի-սինգլ (անգլ.՝ Maxi-Single):
 
Սինգլները կարճ ծամանակահատված թողարկվել են նաև աուդիոկասետներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: