Հանրագիտարան

Երաժշտական ալբոմ

Միասին թողարկված երաժշտական բաղադրյալների հավաքածուն, որը թույլատրելի է լսել հանրամատչելի նվագարկիչների օգնությամբ, կոչվում է երաժշտական ալբոմ:

 

Ալբոմային ձայնագրություն բառակապակցությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մի քանի վինիլային սկավառակներ սկսեցին վաճառվել միասին, իսկ դրանց ձևավորումը կատարված էր գրքի տեսքով: Այնուհետ ալբոմ սկսեցին անվանել երկարանվագ 33⅓ պտույտ/րոպե 12 մատնաչափյան սկավառակներին: Դա արվեց այն պատճառով, որ այդ ալբոմուն տեղավորում էր այնքան երաժշտություն, որքան նախկին մեկ ալբոմում:
Հանրամատչելի երաժշտության ստանդարտ է դարձել 10-14 երգ մեկ ալբոում: Իսկզբանե հեղինակային գանձումները կախված էին երգերի քանակից ալբոմում:
 
Դասակարգում ըստ ծավալի
  • Սովորական ՝ ստանդարտ, են անվանում «LP»-իի (անգլ.՝ Long Play հայ.՝ երկարանվագ) մեկ 12 մատնաչափյան կամ լազերային սկավառակի վրա թողարկված ալբոմին, որը պարունակում է 30-80 րոպե ձայնագրություն:
  • Մինի ալբոմ կամ «EP» (անգլ.՝ Extended Play) — սինգլի և ալբոմի միջանկյալ տարբերակ:
  • Կրկնակի ալբոմ՝ ալբոմ թողարկված 2 կրիչների վրա, որում նվագի տևողությունը հասնում է 1,5-2 ժամի:
    Օր.՝ Մայքլ Ջեքսոնի This Is It ալբոմը:
  • Եռակի ալբոմ ՝ ալոբմ թողարկված 3 կրիչների վրա:
    Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Bad 25 ալբոմը:
  • Բոքս սեթ (անգլ.՝ box set)՝ մի քանի կրիչներից բաղկացած հավաքածու, որն սովորաբար ունենում է տոնական փաթեթավորում, համալրված են լինում նաև այլ տիպի (նկարներ, տեսանյութեր, շապիկներ, պլակատներ, կոնֆետներ և այլն) նյութերով: Սրանք բաղկացած են լինում սովորաբար 2-ից ավել կրիչներով:
    Օր.՝ Մայքլ Ջեքսոնի The Ultimate Collection ալբոմը, որը բաղկացած է 5 կրիչներից և պարունակում է ֆոտոալբոմ:
    Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Thriller 25 ալբոմը, որը բաղկացած է 2 կրիչներից, պարունակում է տեսա և ձայնանյութ, կատարված է գրքի ձևով, որի էջերին պատկերված է Ջեքսոնը
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: