Հանրագիտարան

Մետաղի օգտագործումը նախնադարյան հասարակությունում

Մետաղի օգտագործումը Ք.ա. VI հազարամյակում մարդկության պատմության մեջ տեղի ունեցավ խոշոր նվաճում: Մարդիկ սովորեցին արդյունահանել և օգտագործել մետաղը:

Առաջին մետաղը, որ օգտագործեցին մարդիկ, պղինձն էր: Պղինձը փափուկ մետաղ է, այդ պատճառով քարե գործիքները լիովին դուրս չեկան գործածությունից: Դրանով պայմանավորված՝ նախնադարի պատմության այդ փուլն անվանում են պղնձի–քարի դար (էնեոլիթ): Այն տևել է Ք.ա. VI հազարամյակի կեսերից մինչև Ք.ա. V հազարամյակի վերջերը:

Ք.ա. IV հազարամյակում հայտնաբերվեց բրոնզը`   պղնձի և անագի համաձուլվածքը, որն ավելի ամուր և կարծր էր: Բրոնզից պատրաստում էին տարբեր առարկաներ՝ կացին, սուր և այլն:
 
Բրոնզե գործիքները նպաստեցին արհեստների, երկրագործության և անասնապահության զարգացմանը: Առաջացան արհեստների նոր ճյուղեր`   դարբնություն, զինագործություն և այլն: Կարևորագույն հայտնագործություն էր նաև բրոնզե ծայրակալով արորը, որի շնորհիվ մարդիկ մշակում էին ավելի մեծ հողատարածքներ և ստանում ավե լի շատ բերք: Զարգացան փոխադրամիջոցները: Դրանցից էր անիվավոր սայլը, որը սկսեց լայնորեն կիրառվել: Հասարակության կյանքում հեղաշրջում առաջացրեց երկաթի մշակումը: Երկաթը լայնորեն սկսեցին կիրառել Ք.ա. II հազարամյակից:
 
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: