Հանրագիտարան

Էստոնիան և Լատվիան անկախացան Ռուսաստանից

Էստոնիան սահմանակից է Ռուսաստանին և Լատվիային։ Էստոնիայի ցամաքային սահմանը Լատվիայի հետ ձգվում է 267 կմ, իսկ Ռուսաստանի հետ սահմանը կազմում է 290 կմ: 1920-1945թթ. Էստոնիայի սահմանը, որը Ռուսաստանի հետ հաստատվել էր 1920թ. Տարտուի Խաղաղության պայմանագրով, տարածվում է մինչև Նարվա գետից հյուսիս-արևելք և Պեչորի քաղաքից հարավ-արևելք: Այս տարածքը շուրջ 2300 կմ² միացվել է Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում:

Այդ պատճառով Էստոնիայի և Ռուսասատանի սահմանը մինչ օրս սահմանված չէ: Տարածությունը 45,1 հազար կմ² է։ Տարածքի մեծ մասը ցածրադիր հարթավայր է (միջին բարձրությունը 50 մ)։ Առավել բարձր է հյուսիսարևելյան մասը, ուր Հաանյա բարձրավայրն է (բարձրությունը մինչև 318 մետր)։

 

Էստոնիայի հարևան Լատվիայի (Լատվիերեն`   Latvija, պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն՝ Latvijas Republika) մայրաքաղաքն է Ռիգան: Լատվիան մերձբալթիկ երկրներից մեկն է, որն արևելքից սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին: Երկիրը բաժանված է 4 մասի`   Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։

 

Լատվիացիները խոսում են լատվիերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ: Լատվիան, ինչպես և Էստոնիան, ի վերջո, հռչակվում է Ռուսաստանից անկախ 1918 թվականին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: