Հանրագիտարան

Հոլոքոստի զոհերի հիշատակի օր

Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ազատագրվեց ամենամեծ մահվան ճամբարը`   Օսվենցիմը:

«Գետտոյի և նացիստական ճամբարների  մահվան միջով անցած բազմաթիվ տղամարդկանց, կանանց և երեխաների հաջողվեց ապրել: Նրանցից յուրաքանչյուրը  մեզ  կարևորագույն միտք է փոխանցել մարդկային ոգու մասին»,-ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձում: 

 

Ֆաշիստական Գերմանիան ցեղասպան պետություն էր։ Պետական բյուրոկրատիայի բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։

 

Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։

 

Օսմանյան կայսրության կատարած  հայերի ցեղասպանության հետ մեկտեղ այն համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը: Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: