Հանրագիտարան

Առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը

Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ չորս տարին մեկ անգամ: 1925թ.-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում ընդունեց ստեղծել Ձմեռային օլիմպիական խաղեր, իսկ 1924թ.-ի Շամոնիի խաղերը հետադարձ կարգով անվանվեցին առաջին Ձմեռային Օլիմպիական Խաղեր:
1936թ.-ին Գերմանիայում տեղի ունեցած ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ առաջին անգամ ներմուծվեց լեռնադահուկային սպորտը:
 
1938թ.-ին որոշվեց 1940թ.-ի Ձմեռային խաղերի անցկացումը շնորհել Ճապոնիայի Սապպորո քաղաքին, սակայն ավելի ուշ այս որոշումը բեկանվեց: Ձմեռային օլիմպիական խաղերի տոնումը կասեցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով մինչև 1948 թվականը:
 
1948 թվականին`   12 տարի անց, Շվեյցարիայի Սուրբ Մորից քաղաքն ընտրվեց որպես հետպատերազմյան Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման վայր: V-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցեց 28 երկիր:
 
2010թ.-ի փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվեցին XXI Ձմեռային օլիմպիական խաղերը: Մրցումներն անց էին կացվում 15 մարզաձևով, որոնցից 2-ին`   դահուկային և լեռնադահուկային մարզաձևերին, մասնակցեցին 4 մարմնամարզիկ Հայաստանից, իսկ ընդանուր մարմնամարզիկների քանակը կազմեց 2622:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: