Հանրագիտարան

Վ. Համբարձումյանն ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ

Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. նոյեմբերի 5-ին Թիֆլիսում: Նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ Եղել է ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943թ.) և նախագահ (1947թ.-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947թ.)։ 1946թ.-ին հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը: Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրն ու խմբագրական կոլեգիայի նախագահն է եղել։

1948-1955թթ. եղել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961-1964թթ.՝ նույն միության նախագահ, իսկ 1968-1972թթ.՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1928թ.), 1928-1931թթ. սովորել է ՍՍՀՍ ԳԱ գլխավոր (Պալկովյան) աստղադիտարանի ասպիրանտուրայում ակադեմիկոս Ա.Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ։

 

1931-1943թթ. աշխատել է Լենինգրադի համալսարանում (1934թ.-ից եղել է պրոֆեսոր)։ Եղել է ՍՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը (1939թ.), Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի դիրեկտորը (1939թ.) և ուսումնական մասի պրոռեկտորը (1941թ.)։ 

 

Համբարձումյանը մեծ ավանդ ունի Հայկական ՍՍՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի կտրուկ բարձրացման, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։
 
Համբարձումյանը գիտության մեջ հիմք է դրել նոր ուղղությունների, Լենինգրադում և Բյուրականում ստեղծել գիտական դպրոցներ, որոնք մեծ ազդեցություն են թողել աստղագիտության շատ բաժինների զարգացման վրա։
 
Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: