Առողջապահություն

Ալֆոնս Ալլե (հոկտեմբերի 20, 1854 - հոկտեմբերի 28, 1905)

Զինվորականի մասնագիտության իմաստը ստորադասներին պատժելը և բարձրաստիճանավորների պատիժները համբերատար տանելն է։

 

Մարդը կատարյալ չէ։ Զարմանալու չէ, եթե մտաբերենք, թե որ դարերում է ստեղծվել։

 

.................................................................................................................................................................................

 

Աղքատությունը լավ է նրանով, որ թալանվելու վախից մարդ ազատվում է։

 

.................................................................................................................................................................................

 

Ասում են, որ հանճարը անափ համբերություն է։ Այդ դեպքում ինչ ասել ամուսնության մասին։

 

.................................................................................................................................................................................

 

Կյանքում պետք է հույսդ դնես միայն քեզ վրա, այն էլ ոչ շատ։

 

.................................................................................................................................................................................

 

Եթե մենք ազատ օրերից հետո չաշխատեինք, ապա չէինք իմանա, թե ինչ բան է հոգնությունը։

 

.................................................................................................................................................................................

 

Ձմռանն ամենահեշտ բանը պաղարյունությունն է։

 

.................................................................................................................................................................................

 

Տարիքս չեմ կարող ասել. այն միշտ փոփոխվում է։

 

.................................................................................................................................................................................

 

Ծույլն այն մարդն է, որը չի ձևացնում, թե աշխատում է։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: