Հանրագիտարան

Նավաբեկության ենթարկվեց «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը

2012թ. հունվարի 13-ին 4234 ուղևոր ունեցող «Կոստա Կոնկորդիա» իտալական զբոսանավը բախվել է ժայռաբեկորներին, որոնք, սակայն, նախապես նշված չեն եղել տեղորոշման քարտեզում:

Իտալիայի Տոսկանիա շրջանի մոտակայքում գտնվող Ջիլիո կղզու ափերի մոտ հունվարի 13-ին «Կոստա Կոնկորդիա»-ի նավաբեկության ժամանակ զբոսանավի վրա եղել է ֆրանսիայի ավելի քան 450 քաղաքացի:

 

Նավաբեկության պատճառով զոհվել է զբոսանավի 17 ուղևոր, որոնցից չորսը եղել են Ֆրանսիայի քաղաքացի, սակայն 15 ուղևոր, որոնց թվում կար նաև Ֆրանսիայի երկու քաղաքացի, անհայտ կորած և ենթադրաբար մահացած են համարվում:
 
Զբոսանավի սեփականատեր ընկերությունը նավաբեկությունը վերապրած յուրաքանչյուր ուղևորին առաջարկել է 14 հազար դոլարի չափով փոխհատուցում, սակայն Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացի ուղևորները մերժել են այս առաջարկը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: