Առողջապահություն

Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժիշկը պարտավոր է.
Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը...

 

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է.

  • Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը։
  • Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը։
  • Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը։
  • Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ`   պահպանելով մարդու հանդեպ հարգանքը և հոգատարությունը։
  • Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և ներկայացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ։
  • Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս։
  • Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները։

 

Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց։

 

  • Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել։
  • Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները`   ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների։
  • Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ։
  • Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը։

 

 

 

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին։
  • Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով։
  • Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը։ Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ։
  • Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը։ Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ։
  • Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել։
  • Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ։
  • Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ։

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն։
  • Չխաթարել իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով։
  • Ըստ բժշկական անհրաժեշտության`   հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ`   այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

 

ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: