Առողջապահություն

Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու սովորությունից

Գիտականորեն եղունգները կրծոտելու սովորությունը կոչվում է օնիխոֆագիա: Օնիխոֆագիայի զարգացման պատճառները պետք է փնտրել մարդու հուզական վիճակի մեջ. սթրեսներ աշխատանքում, դպրոցում, ինստիտուտում կամ էլ անբավարարվածության զգացում`   ինքդ քեզանից: Այո-այո, ցածր ինքնագնահատականը և «ինքդ քեզ կրծելու» սովորությունը խիստ կապված է եղունգները կրծելու սովորության հետ:

 

Գիտականորեն եղունգները կրծոտելու սովորությունը կոչվում է օնիխոֆագիա: Օնիխոֆագիայի զարգացման պատճառները պետք է փնտրել մարդու հուզական վիճակի մեջ. սթրեսներ աշխատանքում, դպրոցում, ինստիտուտում կամ էլ անբավարարվածության զգացում`   ինքդ քեզանից: Այո-այո, ցածր ինքնագնահատականը և «ինքդ քեզ կրծելու» սովորությունը խիստ կապված է եղունգները կրծելու սովորության հետ:
Հետաքրքիրն այն է, որ նայելով կրծոտած եղունգներին, մարդու մոտ ավելի է իջնում ինքնագնահատականը և սկսում է դրանք կրծոտել կրկնակի ուժով: Գիտնականները, որոնք ուսումնասիրել են 27 տարեկան մարդկաց խումբ, ովքեր ունեն եղունգները կրծելքու սովորություն, պարզել են, որ խմբում փորձարկվողներից բոլորի մոտ առկա է անհանգստության բարձր զգացում:


Պարզվել է, որ մարդիկ կրծում են եղունգները կամ հուզական լարվածության արդյունքում, կամ`   վստահ չեն իրենց նկատմամբ: Գազտնիք չէ, որ շատ հայտնի մարդիկ նույնպես տառապել են այս վնասակար սովորությամբ: Մանուկ հասակում Ալեքսանդր  Սերգեևիչ Պուշկինի ձեռքերը կապել են, բայց այդպես էլ չի հաջողվել ազատվել այդ սովորությունից:


Ավելի հաճախ օնիխոֆագիան առաջանում է դեռահաս տարիքում`   ինտելեկտուալ և հոգեկան լարվածության հետևանքով: Պետք է նշել, որ կանայք և աղջիկներն այդ վնասակար սովորությանն ավելի մեծ նախատրամադրվածություն ունեն:


Եղունգի ամբողջական սերտաճման միջին ժամանակը տատանվում է 3-5 ամիս: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում եղունգներն ամբողջությամբ «ուտվում են»: Իսկ այժմ պատկերացրեք, թե ի՞նչ քանակությամբ եղունգներ կուտեք ամբողջ կյանքի ընթացքում, եթե այդպես էլ չազատվեք այդ սովորությունից: Այդքան էլ հաճելի չէ, ճի՞շտ է:


Եղունգները կրծելու սովորությունը վնասակար է այն պատճառով, որ վերջինիս հետևանքով առաջանում են ծլեպներ և փոքր վերքեր`   մատերի ծայրերին, որտեղ կարող են ընկնել հիվանդածին մանրէներ  և առաջացնել լուրջ բորբոքային գործընթացներ:


Ներկայումս կան շատ միջոցներ`   եղունգները կրծոտելու սովորությունից ազատվելու համար: Երեխաների և տղամարդկանց համար կարելի է խորհուրդ տալ հատուկ դառը ամրապնդիչ լաքեր: Այդ լաքերի կտրուկ և շատ դառը համը կօգնի արագ ազատվել վնասակար սովորությունից, իսկ լաքերի կազմի մեջ մտնող վիտամինները և միկրոէլեմենտները կօգնեն վնասված եղունգներին արագ աճել և վերականգնվել: Նման լաքերը պետք է օգտագործել կանոնավոր: Երեք օրը մեկ մաքրեք հին լաքը և քսեք նորը: Եթե մոռանաք նորացնել լաքը, եղունգը`   ծայրից ջարդվելով, կսկսի պոկվել, իսկ դա նշանակում է՝ ձեր եղունգը կդադարի դառը լինելուց,  և եղունգները կրծելու սովորությունը կարող է կրկնվել:
Աղջիկները և կանայք կարող են դիմել եղունգների աճեցման խնդիրներով զբաղվող մասնագետի:


Արհեստական նյութից (ակրիլից կամ գելից) լաքերը շատ պինդ են, լաքով պատված եղունգի կրծելը լիովին խնդրահարույց է: Ցանկանում եք երկարացնե՞լ եղունգները. այդ դեպքում արեք թանկարժեք շքեղ դիզայն`   բնական եղունգների վրա։ Կրծոտել նման գեղեցկությունը, որի համար ծախսել եք ոչ փոքր գումար, ուղղակիորեն կափսոսաք:


Ծլեպների դեմ պայքարելուն կօգնի կուտիկուլաների համար նախատեսված հատուկ բուժիչ յուղը՝ բուժական խոտերի հյութահանուկով: Արդյունքի հասնելու համար յուղից պետք է օգտվել ոչ պակաս, քան օրական երեք անգամ: Մի քիչ յուղ քսեք կուտիկուլայի վրա և մերսման շարժումներով ներմերսեք մինչև եղնգարմատ: Յուղի կանոնավոր ընդունումից մի քանի օր անց դուք կնկատեք, որ ձեր մատները ձեռք են բերել գեղեցիկ խնամված տեսք: Հասնելով կուտիկուլաների և ծլեպների շուրջ վերքերի ամբողջական առողջացման՝ կմնա միայն ձեռքերը պահպանել կատարյալ վիճակում՝ օրական մի անգամ օգտագործելով յուղը:


Եթե եղունգները կրծելու սովորության հետ մեկտեղ տառապում եք քնի խանգարումից, դյուրագրգռությունից, արտահատված հոգնածությունից, հիշողության նվազումից կամ կպչուն անհանգստության զգացումից, դիմեք բժիշկի: Փորձառու մասնագետի հետ խորհրդակցությունը կօգնի «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից: Հոգեբանները կարծում են, որ «եղունգները կրծելու» սովորությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ  ինչ-որ բանի պատճառով «ինքդ քեզ կրծոտելու» սովորություն: Հնարավոր է՝ դուք ուղղակի դժգոհ եք ձեզանից կամ էլ հոգու խորքում ինչ-որ բանի համար ձեզ եք մեղադրում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: