Հանրագիտարան

Ֆիզիկական աշխարհագրություն

Երկրի բնական հարստությունների օգտագործումը, պահպանությունն ու վերարտադրությունն անհնարին է առանցվերջինիս ֆիզիկաաշխարհագրական համալիրի բոլոր բաղադրիչների փոխներգործության և փոխադարձ պայմանավորվածության օրինաչափությունների իմացության:

Մարդու տնտեսական  գործնեությունը տարածքի այս կամ այն մասի վրա խախտում է նրա  հավասարակշռությունը, որն իր հերթին շղթայական ռեակցիայի ձևով, վաղ կամ ուշ,  ազդում է մնացած տարրերի փոփոխման վրա`   աստիճանաբար վերափոխելով  ամբողջ համալիրը: Այս կտրվածքով առաջնակարգ նշանակություն է ստանում  մակերևույթի էրոզիայի, օդի, ջրի, հողի աղտոտումը կանխելու և նարնց դեմ  պայքարելու հարցերը, որոնց լուծումները պահանջում են ֆիզիկաաշխարհագրական որոշակի իմացություններ: Նոր  բնույթ են ստանում նաև  բնության պահպանության  հիմնախնդիրը, որոնք այլևս չեն կարող սահմանափակվել միայն արգելավայրերի արգելոցների ստեղծմամբ: 

Բնության պահպանության`    բնական հարստությունների ճիշտ օգտագործումն է տնտեսության մեջ այն հաշվով, որ լանդշաֆտների կուլտուրականացման գործընթացը զուգակցվի  բնության հարստացման և նրա արտադրողականության բարձրացման հետ:
 
Ֆիզիկական աշխարհագրությունն ուսումնասիրում է  բարդ ու  բազմազան ֆիզիկաաշխարհագրական պայմանները, ընդերքի և մակերևույթի վրա հայտնաբերված բնական հարստությունները և ռեսուրսները, դրանց տեղաբաշխման օրինաչափությունները և օգտագործման ժամանակակից հնարավորությունները: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: