Հանրագիտարան

Սոխ

Բաղադրությունը.
Ջուր`   83-86%, սպիտակուցային նյութեր`   1-2%, ճարպեր`   0.09-0.13%, շաքարներ`   2-3.5%, անազոտ նյութեր`  8-8.5%, բջջաթաղանթ`   0.5-0.9%, մոխրացող մնացորդ`   0.4-0.9%, ֆերմենտներ (օքսիդազա, կատալազա), 10-33 մգ վիտամին С, 3.7-8 մգ վիտամին А, В2`   0.05-0.06 մգ, եթերային յուղեր`   0.03-0.05%:

Կիրառությունը

Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը`  յուղի հետ, հազի ու կրծքային ցավերի դեպքում:
 
Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխ օգտագործելուց բուժվում է ոտքերի ջրգողությունը: Սոխը`   թթու կաղամբի հետ, ցինգայի դեմ է: Խորոված սոխը`   տաք վիճակում, դրվում է փորին միզակապության դեպքում,կոշտուկների, ցավող ուռուցքների վրա:
 
Գինու մեջ պահված սոխը լավ միզամուղ է, դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հետանցքային ճիճուներին: Ըստ Դիոսկորիդի, բամբակով ներծծված հյութն ականջի մեջ դնելուց`   ականջացավի ու ականջների աղմուկի դեմ է:
 
Ֆոգելը սոխի հյութի ու մեղրի խաոնուրդը աչքի մեջ կաթեցնելով`   բուժում էր թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը: Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին, կանգնեցնում մազաթափությունը:
 
Գուֆելանդը պատմում է, որ համաճարակների դեպքում սոխի մշտական օգտագործումը կանխում է վարակը:
 
Տրորված սոխը ցրտահարված տեղամասերին քսելը նպաստում է նրանց վերականգմանը:
 
Դեռևս հնագույն ժամանակներում Ցելգը ջրգողության բուժման լավագույն ձևը որոշ ժամանակով սննդից հրաժարումն էր համարում և սոխի հյութի ընդունումը, 30-60 գ`   երեխաների համար, 125-250 գ`  մեծահասակների համար:
 
Բորդոն հայտնում է, որ այն դեպքում, երբ լյարդի ցիռոզի ժամանակ դեղամիջոցները չեն օգնել սոխը բուժել է:
 
Երիկամներում և միզապարկում քարեր ունենալու դեպքում օրվա ընթացքում 3 անգամ խմում են սոխի հյութ`   2ճաշի գդալով: Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարում է սպիտակը, նրա հյութը աչքի մեջ կաթեցնելուց բուժում է կատարակտը: Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնությանանհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում է արյան շրջանառությունը, բուժում վիտիլիգոն, եղունգի ախտահարումը, աղի հետ խաոնելուց բուժում է գորտնուկը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: