Առողջապահություն

Հայաստանում մեծացել է կրծքագեղձի քաղցկեղից բուժվողների թիվը

Խաչանուշ Հակոբյանը, ընդգծելով ամենամյա բժշկական հետազոտության կարևորությունը, նշել է, որ տարեցտարի այցելուների թիվն ավելանում է. «Ավելի շատ մարդիկ են իմանում հիվանդության մասին եւ բուժվում»:

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով`    2011թ. համեմատությամբ՝ ընթացիկ տարում Հայ-ամերիկյան կենտրոնի այցելուների աճ է գրանցվել: «Մինչ այսօր մենք ունեցել ենք  235000  այցելու: Կենտրոնի 15-ամյա գործունեության ընթացքում անցկացվել է  279 419 հետազոտություն, որոնցից 160447-ը՝ կրծքագեղձի քաղցկեղի: Կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել  6797 այցելուների մոտ: Մենք ուրախ ենք ոչ թե նրա համար, որ աճում է գրանցված հիվանդների թիվը, այլ այն բանի, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են ախտորոշում ստանում, բուժվում, եւ մեզ հաջողվում է կյանքեր փրկել»:

Խաչանուշ Հակոբյանը նաեւ ընդգծել է ամենամյա բժշկական հետազոտության կարեւորությունը, որը պետք է անցնի յուրաքանչյուր աղջիկ եւ կին: «Չպետք է մոռանալ, որ կուրծքը կնոջ մարմնի ամենախոցելի մասն է: Անհրաժեշտ է ամեն տարի հետազոտություն անցնել՝ հնարավոր հիվանդության զարգացումը կանխելու համար», - եզրափակել է նա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: