Առողջապահություն

Եվրոպայում կարող են արգելել մենթոլային, ինչպես նաև էլեկտրոնային ծխախոտները

Եվրոպայում ցանկանում են արգելել մենթոլային ծխախոտները, ինչպես նաև մեծացնել ծխելու վնասի մասին նախազգուշացնող գրության տարածքը, որը կգրավի տուփի մակերեսի 75%-ը`   հայտնում է The Telegraph-ը:

«Յուրաքանչյուր տուփի վրա պետք է լինի համադրված նախազգուշացում (նկար գումարած տեքստ): Այդ նախազգուշացումները պետք է զբաղեցնեն ծխախոտատուփի առջևի ու հետևի մասի 75%-ը»,- նշված է մշակվող փաստաթղթում:

Ինչպես նկատում է պարբերականը, մշակվող օրինագիծը նման է ավելի վաղ Ավստրալիայում մշակված օրինագծին: Օրինագծի հեղինակները ցանկանում են արգելել մենթոլային ծխախոտները, քանի որ դրանք գրավում են երիտասարդ ծխողներին: Սակայն ծխամորճի սիրահարները հնարավորություն ունեն վայելելու հոտավետ ծխախոտ: 

 
Պաշտոնյաները առաջարկում են «դե ֆակտո» արգելել էլեկտրոնային, ծամելու ծխախոտները, որոնք ապագայում կարող են հայտնվել «բուժիչ միջոցների» շարքում:
 
Իրենց հերթին, շատերը հանդես են գալիս օրինագծի դեմ՝ այն անվանելով «առողջությանը վնաս պատճառող», քանի որ շատերի համար էլեկտրոնային ու ծամելու ծխախոտները այլընտրանքային են`   գրում է The Telegraph-ը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: