Հանրագիտարան

Պետություններ

Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։

 

Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.
  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն ևն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։
«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն (տե՛ս այդ մասին կառավարական ձևեր)։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։
 
Պետական կարգեր
Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.
  • միապետություն
    բացարձակ միապետություն
    սահմանադրական միապետություն
  • օլիգարխիա
    արիստրոկրատիա
  • ժողովրդավարություն
    խորհրդարանական ժողովրդավարություն
    սահմանադրական ժողովրադվարություն
    ժողովրադական դեմոկրատիան
  • դիկտատուրա
    միակուսակցական պետություն
    ռազմական դիկտատուրա
    ամբողջատիրություն (տոտալիտարիզմ)
  • աստվածապետություն (տեոկրատիա)
    իսլամիստական հանրապետություն

 

Ուշագրավ պետական կարգեր ունեցող մի քանի երկրներ
  1. Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն
  2. Իրանի Իսլամական Հանրապետություն
  3. Մալազիայի Ընտրական Միապետություն
  4. Իռլանդիայի Ազատ Պետություն (մինչև 1937)
  5. Բավարիայի Խորհուրդների Հանրապետություն (1919 թ. ապրիլ-մայիս)
  6. Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն (1965-1989)
  7. Մեծ Սոցիալիստական Լիբիա-արաբական Ժողովրդական Յամահիրիյա

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: