Հանրագիտարան

Թեթև ատլետիկայի տեխնիկական ձևեր

Թեթև աթլետիկայի տեխնիկական ձևերն են 4-ական տեսակի թռիչքներն ու նետումները:

 

Դրանք անցկացվում են վազքուղու ներսի հրապարակում հատուկ սարքավորված տեղամասերում:
 
Բարձրացատկի և ձողացատկով մրցումներում մարզիկները ցատկելով անցնում են որոշակի բարձրությամբ դրված  ձողի վրայով՝ առանց վայր գցելու այն. յուրաքանչյուր բարձրության համար ցատկորդին տրվում է 3 փորձ, եթե նա հաղթահարում է այդ բարձրությունը, ապա շարունակում է մրցապայքարը, իսկ եթե բոլոր 3 մրցափորձերը վերջանում են անհաջողությամբ, ցատկորդը դուրս է մնում հետագա մրցապայքարից: Հաղթում է ամենամեծ բարձրությունը հաղթահարած մարզիկը:
 
Հեռացատկի, եռացատկի, գնդի հրման, սկավառակի, մուրճի և նիզակի նետման մրցումներում մարզիկին տրվում է մի քանի մրցափորձ: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: