Հանրագիտարան

Սահմի

Սահմին Հայկ Աղեղնավորի դուստրերից մեկն էր, որ տարվա մի ամիսը երկրի վրա էր լինում, իսկ մնացած ժամանակը անցկացնում երկնքում:

 

Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգար Տաթևացու՝ այն Հայկ Նահապետի դուստրն է։ Ըստ Վանական Վարդապետի՝ սահմին ծագել է սահման բառից, նկատի ունենալով, որ այդ ամսին մարդիկ սահմանում էին ձմռան նախապատրաստական աշխատանքները։ Ըստ Ստ. Մալխասյանցի՝ այն ծագել է «սերմ» բառից, որպես աշնանացան սերմը ցանելու ամիս, իսկ Հր. Աճառյանի և Էդ. Աղայանի կարծիքով՝ «սահմ»-ը  «սահմկռել» (վախենալ) բայից է, որը կապված է եղանակի փոփոխությունների սկսվելու հետ։
 
Առասպելներին համաձայն, երկրում նա հմայիչ էր, իսկ երկնքում՝ զմայլելի: Երկիր վերադառնալուց նա երբեմն տարվում էր ծաղիկների բուրմունքն ըմբոշխնելով և ուշանում, որի հետևանքով Հայկ Աղեղնավորն իր նիզակով հարվածում էր կապուտեկ քարին, որին հաջորդում էին կայծակն ու որոտը երկնքում, որի միջոցով նա դստրին տուն էր կանչում:
 
Տեղեկություններ են պահպանվել, որ սահմի ամսվա Միհր օրը տոնվել է նաև Վահագն Վիշապաքաղի տոնը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: