Հանրագիտարան

Մեհեկան

Մեհեկանը Հայկ Աղեղնավորի դուստրերից մեկն էր:

Առասպելներին համաձայն, նա մի այնպիսի ժպիտ ուներ, որի զորությունից բոլոր գազանները քարանում էին տեղում: Կա առած հայկական հեթանոսական ժամանակից, որ ասում է. «Ընկերացիր Մեհեկանին, որ անվտանգ տեղ հասնես»:

Ըստ Վանական Վարդապետի՝ Մեհեկան անվանումը մահ բառից է, նկատի ունենալով, որ այդ ամսին բույսերն ու տնկիները ձյունածածկ են և կարծես մեռյալ վիճակում լինեն: Ըստ Անանիա Շիրակացու և Գրիգոր Տաթևացու՝ Մեհեկանը Հայկ նահապետի 7 դուստրերից մեկն է:

Ղևոնդ Ալիշանը պնդում է, որ Մեհեկանը ծագում է մահիկ-նորալուսին բառից, որովհետև նախորդում է Արեգ (արև բառից)-հունվար ամսին:
 
Ըստ Գր.Ղափանցյանի և Էդ.Աղայանի՝ Մեհեկանն ստուգաբանվում է հայոց աստված Միհրի անունից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: