Հանրագիտարան

Հրոտից

Հրոտիցը Հայկ Աղեղնավորի կրտսեր որդին է եղել:

Ըստ առասպելի, նա ամռան կեսին արթուն էր մնում մի ամբողջ ամիս, խուտուտ տալիս քնով անցած շինականների կողքերին, բոլորին մղում աշխատանքի և թույլ չէր տալիս, որ ո՛չ հացահատիկի հասկերը կծղեն արտերում, ո՛չ էլ խոտը չորանա մարգերում ու հանդերում։

Ըստ Անանիա Շիրակացու՝ Հրոտիցը Հայկ Նահապետի որդին է։ «Տիեզերագիտություն և տոմար» աշխատության մեջ նա գրում է. «Հայկ աղեղնավոր հսկայի անունով իրենց կոչեցին հայ… Հայկին և նրա զավակներին մեծարելու համար Հայկի ուստրերի և դուստրերի անունները դրեցին իրենց ամիսների վրա»։

Ըստ Վանական Վարդապետի ստուգաբանության՝ Հրոտից-ը ծագել է հուր բառից, քանի որ «այդ ամսին Արեգակը ոտից գլուխ այրում է»։
 
Հին հռոմեական թվականությունն սկսվում էր այս թվարկությունից 753 տարի առաջ, երբ ավանդության համաձայն հիմնադրվել է Հռոմը։ Տարվա սկիզբը հաշվարկվում էր մարտի 1-ից։ Ամիսների անունները, 4-րդից սկսած, կոչվում էին լատինական դասական անուններով։ 5-րդին համապատասխանում էր քվինտիլիսը։ Հետագայում՝ Հուլիոս Կեսարի անունը հավերժացնելու նպատակով հռոմեական կոնսուլ Մարկոս Ավրելիոսի առաջարկությամբ այն անվանվեց Հուլիս։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: