Հանրագիտարան

Բարշամին

Բարշամինը կամ Բարսամինը (Barshamin, Barsamin, բառացիորեն - "երկնքի որդի"), ի սկզբանե եղել է սեմիտական աստվածություն, որը երկրպագվել է առավելապես Ասորեստանում։

Ըստ Մովսես Խորենացու, հնագույն ժամանակներում Բարշամինն եղել է հայոց Արամ նահապետի հակառակորդը. հետագայում Տիգրան Մեծը Միջագետքը նվաճելիս գտել է Բարշամինի`   փղոսկրից ու բյուրեղից կազմված, արծաթապատ արձանը, որն արքան հրամայել է տեղափոխել և կանգնեցնել Թորդան ավանում։ Ըստ երևույթին, Բարշամինը այդ ժամանակ Հայաստանում համադրվել էր Միհրի հետ։

Բարշամի բուն անվանաձևը՝ Բաալշամեմ էր, նա էր արևմտյան սեմական ժողովուրդների երկնքի և արևի աստվածությունը, որի պաշտամունքը տարածված է եղել Ասորիքում անգամ մինչև մ. թ. 5-րդ դարը։ Բարշամը (նաև Բարշամին, Բարշիմնիա) պաշտվել է նաև հայերի մեջ։ 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: